Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0922.250808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 922-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի N 817-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գետափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, 1.21 հեկտար հողամասերը փոխադրել`

1) համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության 1.16 հեկտար հողերը` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` դասելով վարելահողի շարքը.

2) քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.05 հեկտար վարելահողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գետափի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 21-ի

N 922-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

____________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2008
N 922-Ն
Որոշում