(ուժը կորցրել է 08.04.11 թիվ 300-Ա որոշում)
i
041.0516.210708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2008 թվականի N 516-Ա
ԱՌԵՎՏՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
i
1. Հաստատել առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի
հայկական կողմի նախագահ)
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Հ. Ղարիբյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն
Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
(համաձայնությամբ)
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
Եվրամիության և միջազգային տնտեսական
համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 10.11.08 թիվ 883-Ա, 21.01.09 թիվ 28-Ա, 12.03.09 թիվ 201-Ա, 19.05.09 թիվ 403-Ա, 28.10.09 թիվ 899-Ա որոշումներ)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 27-ի «Առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 400 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ