(ուժը կորցրել է 20.01.99 թիվ 30 որոշում)
i
041.0229.070598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 1998 թվականի թիվ 229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 117 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 117 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) «Նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Նախարարի աշխատակազմ» բառերով.
բ) կառուցվածքը լրացնել «Կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի վարչություն», «Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն», «Գործերի կառավարչություն», «Արժութային կարգավորման բաժին», «Կապիտալ ծախսերի վարչություն» բառերով: