041.0539.210708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2008 թվականի N 539-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 582-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 550-Ն որոշումը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարարության աշխատակազմ 266 4 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 163 4 -
առանձնացված ստորաբաժանումներ`
Մտավոր սեփականության գործակալություն 50 1 -
Առևտրի համաշխարհային կազմակերպության
ծանուցման գործակալություն 5 - -
Հավատարմագրման գործակալություն 7 - -
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության
պետական տեսչություն 41 1 -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ