(ուժը կորցրել է 30.09.13 թիվ 424-Ն հրաման)
i
124.0007.160608
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 06 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12408190
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
6 հունիսի 2008 թվականի N 07-Ն
i
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել.
1. Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության
պետի 2008 թ. հունիսի 6-ի
N 07-Ն հրամանի
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը կանոնակարգում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված` Գանգատարկման հանձնաժողովի իրավասությանը վերաբերող բողոքների, դիմումների ու դիմում-գանգատների (այսուհետ` դիմում-գանգատ) քննարկումն ապահովելու համար:
2. Գանգատարկման հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը գործում է հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային վեճերի լուծման նպատակով:
3. Գանգատարկման հանձնաժողովը բաղկացած է Գանգատարկման հանձնաժողովի նախագահից և Գանգատարկման հանձնաժողովի ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը Գանգատարկման հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ:
i
4. Իր գործունեության ընթացքում Գանգատարկման հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու և վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1361-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում), այլ իրավական ակտերով, տվյալ ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:
(4-րդ կետը փոփ. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
5. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Գանգատարկման հանձնաժողովի հիմնական խնդիրը հարկային մարմնի (ստորաբաժանման) կամ հարկային ծառայողի գործողությունների (անգործության), այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնող անձանց գործողությունների և վարչական ակտերի վերաբերյալ հարկ վճարողների կողմից ներկայացված դիմում-գանգատների քննարկման, ինչպես նաև օրենքի միատեսակ և ճիշտ կիրառման ապահովումն է:
7. Գանգատարկման հանձնաժողովի հիմնական գործառույթը սույն կարգի 6-րդ կետով նշված գանգատների քննարկումն ու դրա արդյունքում որոշման կայացումն է, ինչպես նաև հարկային վարչարարության կատարելագործման համար միջնորդությունների և օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:
3. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
8. Գանգատարկման հանձնաժողովն ունի նախագահ և անդամներ: Գանգատարկման հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում Գանգատարկման հանձնաժողովի անդամ:
9. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը`
i
1) ղեկավարում է Գանգատարկման հանձնաժողովի գործունեությունը.
2) կազմակերպում է Գանգատարկման հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները.
3) նախապատրաստում է Գանգատարկման հանձնաժողովի նիստի օրակարգը և կազմակերպում է նիստերի անցկացումը.
4) հրավիրում է Գանգատարկման հանձնաժողովի նիստերը և վարում է դրանք.
5) կազմակերպում է Գանգատարկման հանձնաժողովի օրենքով և որոշմամբ սահմանված աշխատանքները, պատասխանատվություն է կրում Գանգատարկման հանձնաժողովի խնդիրների ու գործառույթների ժամանակին և սույն կարգին համապատասխան իրականացման համար:
Գանգատարկման հանձնաժողովի նախագահի բացակայության պարագայում, նրա հանձնարարությամբ Գանգատարկման հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Գանգատարկման հանձնաժողովի անդամներից մեկը:
(9-րդ կետը փոփ. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
10. Գանգատարկման հանձնաժողովի քարտուղարը`
1) ընդունում է ստացված դիմում-գանգատները, ստուգում է դրանց կազմությունը և դրանց մասին զեկուցում է Գանգատարկման հանձնաժողովի նախագահին.
2) կատարում է Գանգատարկման հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները դիմում-գանգատների վերաբերյալ հարկային մարմնի տիրապետման տակ գտնվող բոլոր փաստաթղթերի հավաքման, դրանք Գանգատարկման հանձնաժողովի անդամներին ծանոթացման ներկայացնելու, Գանգատարկման հանձնաժողովի աշխատանքի ընթացքի արձանագրման և արձանագրության կազմման, նիստերի մասնակիցների հրավիրման, ծանուցագրերի ուղղարկման և այլնի հետ կապված:
11. Գանգատարկման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:
4. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
12. Գանգատների քննարկման ընթացքում Գանգատարկման հանձնաժողովի անդամներն անկախ են և առաջնորդվում են սույն աշխատակարգի 4-րդ կետով:
13. Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն ընդունելիս Գանգատարկման հանձնաժողովի անդամներն առաջնորդվում են միայն օրենքով և այլ իրավական ակտերով և չեն կարող ենթարկվել որևէ ազդեցության:
5. ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Քննարկման ընդունված դիմում-գանգատները քննարկվում են կոլեգիալ կարգով` Գանգատարկման հանձնաժողովի ամբողջ կազմով:
15. Գանգատարկման հանձնաժողովի քարտուղարը դիմում-գանգատները քննարկման դնելուց առաջ հավաքում է հարկային մարմնի տիրապետման տակ գտնվող բոլոր փաստաթղթերը և Գանգատարկման հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրանք ներկայացնում Գանգատարկման հանձնաժողովի անդամներին ծանոթացման:
i
15.1. Գանգատարկման հանձնաժողով ներկայացված դիմում-գանգատները քննության են առնվում վերադաս հարկային մարմին մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում և դիմում-գանգատը (բացառությամբ վարչական տուգանքի նշանակման հետ կապվածների) մասամբ բավարարելու կամ մերժելու դեպքում գանգատարկման հանձնաժողովի որոշման նախագիծը, դիմում-գանգատը և գանգատին առնչվող նյութերը (գանգատի փաթեթը) մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` որոշմամբ ստեղծված Գանգատարկման խորհրդին:
(15.1-րդ կետը լրաց. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
i
16. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը հրավիրվում են նախագահի կողմից` ըստ անհրաժեշտության:
(16-րդ կետը փոփ. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
i
16.1. Գանգատարկման հանձնաժողովը, հաշվի առնելով Գանգատարկման խորհրդի եզրակացությունը, այն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է դիմում-գանգատի վերաբերյալ որոշում, եթե Գանգատարկման հանձնաժողովի կողմից քննարկման ընթացքում բացակայում են եզրակացության վերաբերյալ առարկություններ:
(16.1-րդ կետը լրաց. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
16.2. Եթե Գանգատարկման խորհրդի եզրակացության վերաբերյալ առկա են առարկություններ, Գանգատարկման հանձնաժողովը (անհրաժեշտության դեպքում դիմում-գանգատի վերաբերյալ որոշումների ընդունման համար սահմանված ժամկետների երկարաձգման համար հարկային մարմնի ղեկավարին ներկայացնելով միջնորդություն) գանգատի փաթեթը առաջարկությունների և հիմնավորումների հետ միասին ներկայացնում է հարկային մարմնի ղեկավարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու համար:
(16.2-րդ կետը լրաց. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
16.3. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ գանգատի փաթեթի քննարկման արդյունքներին համապատասխան Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատի վերաբերյալ ընդունում է որոշում:
(16.3-րդ կետը լրաց. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
17. Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:
i
18. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջում: Հավասար ձայների առկայության դեպքում նախագահի ձայնը որոշիչ չէ, և եզրակացությունը համարվում է ընդունված դիմում-գանգատ ներկայացրած անձի օգտին:
(18-րդ կետը փոփ. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
19. Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը):
i
20. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դրանց կարող են մասնակցել ցանկացած անձ, այդ թվում` զանգվածային լրատվության ներկայացուցիչները, նախապես այդ մասին Գանգատարկման հանձնաժողովին տեղեկացնելով: Գանգատարկման հանձնաժողովի նիստերը կարող են լինել դռնփակ` դիմում-գանգատ ներկայացրած անձի գրավոր միջնորդության հիման վրա Գանգատարկման հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ առևտրային կամ այլ (այդ թվում` հարկային) գաղտնիք պահպանելու անհրաժեշտության դեպքում:
(20-րդ կետը փոփ. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
i
21. Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում, Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը, բացառությամբ սույն աշխատակարգի 16.1-րդ և 16.3-րդ կետերով նախատեսված դեպքերի, երբ որոշման բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է դիմում-գանգատ ներկայացրած անձին, իսկ կրկնօրինակը` Գանգատարկման խորհրդին:
(21-րդ կետը փոփ. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
i
22. Գանգատ բերելու հիմքերի և կարգի, ինչպես նաև դիմում-գանգատի քննարկման և լուծման հարցերում Գանգատարկման հանձնաժողովն ուղղորդվում է սույն աշխատակարգի 4-րդ կետում նշված իրավական ակտերով:
(22-րդ կետը փոփ. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
6. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
23. Գանգատների քննարկման արդյունքում որոշմամբ նախատեսված դեպքերում Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է ընդունելու որոշումների նախագծեր և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով սահմանված որոշումները:
(23-րդ կետը փոփ. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)
24. Գանգատարկման հանձնաժողովը, դիմում-գանգատների քննարկման արդյունքում, իրավասու է միջնորդություն ներկայացնելու հարկային մարմնի ղեկավարին`
1) վերստուգման գործընթաց սկսելու համար.
2) հարկային ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու համար:
25. Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու հարկային մարմնի ղեկավարին:
26. Գանգատարկման հանձնաժողովն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:
27. Գանգատների վերաբերյալ Գանգատարկման հանձնաժողովի որոշումները ենթակա են կատարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
28. Գանգատարկման հանձնաժողովի որոշումները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կարող են բողոքարկվել դատարան:
29. Անհրաժեշտության դեպքում, Գանգատարկման հանձնաժողովն իր նիստերին կարող է հրավիրել գանգատարկվող գործողություն կատարած, անգործություն դրսևորած կամ որոշում կայացրած հարկային ծառայողների:
30. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը կարող է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել և ստանալ մասնագիտական եզրակացություն դիմում-գանգատի քննարկման համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ, այդ թվում` դատական նախադեպի (ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան որոշում) առկայության կամ բացակայության մասին:
Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության
պետի 2008 թ. հունիսի 6-ի
N 07-Ն հրամանի
ՁԵՎ
i
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏԻ
ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
_______________________________________________________________________
(այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմում-գանգատը)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(դիմում-գանգատ բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը,
նրա անունից դիմում-գանգատ բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը)
ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏ
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(գանգատարկման առարկան)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(դիմում-գանգատ բերողի պահանջը)
_______________________________________________________________________
(դիմում-գանգատին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը)
_______________________________________________________________________
(դիմում-գանգատ կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը)
_______________________________________________________________________
(դիմում-գանգատ բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում`
նրա անունից դիմում-գանգատ բերող անձի ստորագրությունը և իրավաբանական
անձի կնիքը)
ՁԵՎ
ԳԱՆԳԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ
ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ __________________________________________________________________________
Ք. Երևան ---- --------- 2008թ.
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(դիմում-գանգատ բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ
իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը,
նրա անունից դիմում-գանգատ բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը)
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________
(գանգատարկման առարկան)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(դիմում-գանգատ բերողի պահանջը)
_______________________________________________________________________
(Գանգատարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամանակը)
ՆԱԽԱԳԱՀ ------------------
(ստորագրությունը)
(ձևը փոփ. 22.11.10 թիվ 2442-Ն հրաման)