(ուժը կորցրել է 30.09.13 թիվ 424-Ն հրաման)
i
124.0006.160608
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 06 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12408189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
6 հունիսի 2008 թվականի N 06-Ն
i
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության
պետի 2008 թ. հունիսի 6-ի
N 06-Ն հրամանի
ԿԱՐԳ
i
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) անդամների թեկնածուների առաջարկման կարգը:
i
2. Գանգատարկման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` վերադաս հարկային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից` պահպանելով հետևյալ համամասնությունները`
1) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ռազմավարական ծրագրավորման վարչության կողմից,
2) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության կողմից,
3) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության կողմից,
4) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության կողմից,
5) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից,
6) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության կողմից,
7) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից,
8) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչության պետ:
Գանգատարկման հանձնաժողովի նախագահը նշանակվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից` հարկային մարմնի ղեկավարի տեղակալների թվից:
Գանգատարկման հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում Գանգատարկման հանձնաժողովի անդամ:
(2-րդ կետը փոփ. 10.01.11 թիվ 1-Ն հրաման)
i
3. Սույն կարգի 2-րդ կետի «ա»-ից «դ» ենթակետերով սահմանված կարգով առաջարկվող անձինք`
1) պետք է ունենան ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի համակարգում ծառայության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ իրենց մասնագիտական ոլորտում գիտական աստիճան և մեկ տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ,
2) նշանակման ժամկետին նախորդող երկու տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինեն կարգապահական պատասխանատվության:
(3-րդ կետը փոփ. 18.11.09 թիվ 3321-Ն հրաման)
i
4. Գանգատարկման հանձնաժողովի անդամը, բացառությամբ Գանգատարկման հանձնաժողովի նախագահի, նշանակվում է 2 տարի ժամկետով:
(4-րդ կետը փոփ. 10.01.11 թիվ 1-Ն հրաման)
i
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկություններին կցվում են Գանգատարկման հանձնաժողովի անդամի թեկնածուի բնութագիրը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային օրենսդրության ու հարկային ծառայության մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:
(5-րդ կետը փոփ. 10.01.11 թիվ 1-Ն հրաման)
i
6. Նախքան սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալը` հարկային մարմնի ղեկավարը Գանգատարկման հանձնաժողովի նոր անդամ է նշանակում գործող անդամի հարկային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերում: Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` համապատասխան ստորաբաժանման համակարգող ՊԵԿ նախագահի տեղակալի հիմնավորմամբ, հարկային մարմնի ղեկավարի կողմից Գանգատարկման հանձնաժողովի անդամը կարող է փոխարինվել սահմանված պահանջներին բավարարող մեկ այլ ծառայողով:
(6-րդ կետը փոփ. 18.11.09 թիվ 3321-Ն հրաման)
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերում Գանգատարկման հանձնաժողովի նոր անդամի թեկնածությունն առաջարկվում է սույն կարգով` նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:
(կարգը փոփ. 22.07.08 թիվ 09-Ն հրաման)