040.0275.060598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 1998 թվականի թիվ 275
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունները:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը
ա) ստեղծել մարզային տարածքային տեսչությունների լուծարքային հանձնաժողով և երկամսյա ժամկետում անհրաժեշտ միջոցներ սահմանված կարգով մարզային տարածքային տեսչությունների լուծարման գործընթացն իրականացնելու, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
i
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող` համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 6-ից: