040.0262.300498
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 1998 թվականի թիվ 262
i
«ՀԱՅԿԱՊԲԱՆԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի «Ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների ու անվանումների օգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 609 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Թույլատրել «Հայկապբանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իր անվանման մեջ ունենալ «Հայ» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 30-ից: