113.0576.260508
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 05 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11308164
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 մայիսի 2008 թվականի N 576
i
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Սահմանել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը` համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը` համաձայն հավելված 2-ի:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարի
2008 թ. մայիսի 14-ի
N 576-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայող) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:
2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:
3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կանոնակարգում, կազմակերպում և համակարգում է համապատասխան մարմնի ղեկավարը:
4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարն (այսուհետ` աշխատակազմի ղեկավար) է:
5. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:
6. Բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքի, վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:
7. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:
8. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման ուղարկելը ձևակերպում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ աշխատակազմի ղեկավարի վերապատրաստման դեպքում` համապատասխան մարմնի ղեկավարը:
9. Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:
10. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
11. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների (այսուհետ` վերապատրաստողներ) թեկնածությունը սույն կարգով սահմանված ընթացակարգով հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը:
12. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից սույն կարգով սահմանված ընթացակարգով հաստատված ծրագրերով:
13. Վերապատրաստողները քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը կազմակերպում են համապատասխան մարմնի ղեկավարի ներկայացրած ժամանակացույցին համապատասխան և յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան մարմնի ղեկավարին են ներկայացնում տեղեկանք (Ձև N 1)` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ:
14. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
15. Համապատասխան մարմնի աշխատակազմը, եռամսյակը մեկ անգամ, համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում ամփոփ տեղեկանք` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը (այսուհետ` պարտադիր վերապատրաստում) առնվազն պետք է ընդգրկի քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների և համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության (այսուհետ` մասնագիտական) բնագավառների ծրագրեր:
Պարտադիր վերապատրաստումը կարող է ընդգրկել նաև մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողների գործուղման այն ծրագրերը, որոնք հաստատվել են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:
17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված վերապատրաստման ծրագրերը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը` տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
Սույն կետով նախատեսված ծրագրերը ներկայացվում են ըստ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերի:
Սույն կետով նախատեսված ծրագրերի հետ միաժամանակ համապատասխան մարմնի ղեկավարին պետք է ներկայացվի նաև այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը:
18. Աշխատակազմի ղեկավարը կազմակերպում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը համապատասխան մարմնի աշխատակազմի կողմից կազմված պլան-ժամանակացույցին համապատասխան` վերապատրաստողին ներկայացնելով հայտ (Ձև N 2):
19. Պարտադիր վերապատրաստման ծրագրերը պետք է իրականացվեն առնվազն դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:
20. Պարտադիր վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է վկայական (Ձև N 3):
21. Պարտադիր վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրա սույն կարգի 20-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում:
Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք` ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:
22. Պարտադիր վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) նրան` համապատասխան մարմնի ղեկավարի ուղեգրով հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ դասընթացներից որևէ մեկին:
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
23. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ վերապատրաստման դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերը (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների) և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը` տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
Սույն կետով նախատեսված դեպքերում համապատասխան մարմնի աշխատակազմը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում նաև տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:
24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների բնագավառների ծրագրերով վերապատրաստման առաջարկությունը` հիմնավորմամբ, համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը: Այդ առաջարկության հիման վրա համապատասխան ծրագրերը և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացվում սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով:
25. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերով սահմանվում են նաև վերապատրաստման ձևերը և գնահատման մեխանիզմները:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարի
2008 թ. մայիսի 14-ի
N 576-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում է «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայող) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղման հետ կապված հարաբերությունները:
i
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումը (այսուհետ` գործուղում) իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):
Սույն կետով նախատեսված գործուղումը կատարվում է քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ:
(2-րդ կետը փոփ. 19.01.09 թիվ 34-Ն հրաման)
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
5. Սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված գործուղման դեպքում համապատասխան մարմնի աշխատակազմը, գործուղումից առնվազն 30 օր առաջ, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում գործուղման հիմքերը (այդ թվում` գործուղման ծրագրերը, հրավերքը և այլն)` գործուղման վերաբերյալ որոշում կայացնելու համար:
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 19.01.09 թիվ 34-Ն հրաման)
i
7. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում համապատասխան մարմնի ղեկավարը գործուղման ծրագրերը կարող է հաստատել որպես պարտադիր վերապատրաստման ծրագրեր` գործուղումը համարելով պարտադիր վերապատրաստում:
8. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում գործուղված քաղաքացիական ծառայողը գործուղումից հետո առնվազն մեկշաբաթյա ժամկետում համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում գործուղման հետ կապված հաշվետվություն` կցելով համապատասխան նյութերը, իսկ հաշվետվության պատճենը (համապատասխան նյութերով) ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարին:
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՆՔ
_____________________________________________________ կողմից
վերապատրաստողի
________________________________________________________
վերապատրաստման ժամկետները և ծրագրերը
քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
._______________________________________________________________.
|N | Համապատասխան | Վերապատրաստման | Զբաղեցրած | Վկայականի |
| | մարմնի | մասնակիցները | պաշտոններն | համարը |
| | ստորաբաժանման | (անուն, ազգանուն, | ըստ խմբերի | |
| | անվանումը | հայրանուն) | | |
|__|_______________|___________________|____________|___________|
|1 | 2 | 3 | 4 | 5 |
|__|_______________|___________________|____________|___________|
|__|_______________|___________________|____________|___________|
|__|_______________|___________________|____________|___________|
|__|_______________|___________________|____________|___________|
|__|_______________|___________________|____________|___________|
|__|_______________|___________________|____________|___________|
|__|_______________|___________________|____________|___________|
|__|_______________|___________________|____________|___________|
|__|_______________|___________________|____________|___________|
| | Ընդամենը | | | |
._______________________________________________________________.
_____________________
(վերապատրաստողը)
Ձև N 2
ՀԱՅՏ
________________________________________________ ներկայացվող
(վերապատրաստող)
________________________________________________________
(համապատասխան մարմնի ստորաբաժանման անվանումը)
քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
._________________________________________________________________.
|N | Վերապատրաստման | Զբաղեցրած | Ծրագրի | Ժամկետները |
| | մասնակիցները | պաշտոններն | անվանումը | (սկիզբ-ավարտ) |
| | (անուն, ազգանուն, | ըստ խմբերի | | |
| | հայրանուն, հեռախոս) | | | |
|__|_____________________|____________|___________|_______________|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
._________________________________________________________________.
________________________________________ -ից խմբի պատասխանատու անձ է
(համապատասխան մարմնի ստորաբաժանման անվանումը)
նշանակված _________________________________________________________
(անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամարներ)
Աշխատակազմի ղեկավար _______________________________________
(անուն, ազգանուն)
Ձև N 3
.__________________________________________________________________.
| (ՀՀ զինանշանի պատկերը) |
| |
| |
| |
| ՎԿԱՅԱԿԱՆ N - |
| ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ |
| |
| Տրվում է _______________________________________________________ |
| ________________________________________________________________ |
| (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) |
| |
| առ այն, որ նա վերապատրաստվել է _________________________________ |
| ________________________________________________________________ |
| ________________________________________________________________ |
| ________________________________________________________________ |
| (վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամկետը) |
| |
| |
| ________________ |
| (վերապատրաստողը) |
.__________________________________________________________________.