Սեղմել Esc փակելու համար:
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱ ...

 

 

320.0189.061207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         12           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007441

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

14 նոյեմբերի 2007 թվականի N 189-Ն

 

i

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ (ՍԼՕՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքների համար ժամանակահատված (ՍԼՕՏ) տրամադրելու կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2007 թ. նոյեմբերի 14-ի

թիվ 189-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ (ՍԼՕՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

Գլուխ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքների համար ժամանակահատված (ՍԼՕՏ) տրամադրելու կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է օդանավակայանի կողմից ուղևորային և բեռնային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողներին թռիչք-վայրէջքների համար ժամանակահատվածներ տրամադրելու գործընթացը:

2. Կարգի իմաստով ՍԼՕՏ է համարվում օդանավակայանում թռիչքների և վայրէջքների համար հատկացվող ժամանակահատվածը:

3. Կարգի նպատակն է կանոնակարգել օդանավակայանում իրականացվող օդանավերի անվտանգ ու կանոնավոր փոխադրահոսքերը, ելնելով օդանավակայանի շահագործողական ցուցանիշներից, ինչպես նաև իրականացնել ԻԿԱՕ-ի թիվ 283-AT/119 շրջաբերականով առաջարկվող ուղեցույցները` կապված օդանավակայաններում ընդհանուր ուղևորահոսքի և օդանավերի շարժի ավելացման հետ:

4. Սույն կարգի իմաստով օդանավակայանի շահագործողական ցուցանիշներ են համարվում`

ա. օդանավակայանի աերոդրոմի տարրերի շահագործողական բնութագրերը.

բ. օդանավակայանի ուղևորային և բեռնային համալիրների թողունակությունը.

գ. օդանավերի վերգետնյա սպասարկման համար նախատեսված անհրաժեշտ տեխնիկական, ինչպես նաև մարդկային ռեսուրսները:

5. Օդանավակայաններում ՍԼՕՏ-ի տրամադրումը հիմնվում է չեզոք, հստակ և ոչ խտրական հիմքերի վրա:

 

Գլուխ II
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՍԼՕՏ-Ի ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

6. ՍԼՕՏ-ի տրամադրման նպատակով օդանավակայանների գործադիր մարմինների կողմից ստեղծվում է աշխատանքային խումբ (այսուհետ` Խումբ), որը կազմվում է օդանավակայանի, օդային երթևեկության սպասարկման և օդանավակայանում վերգետնյա սպասարկում իրականացնող ծառայությունների, ինչպես նաև մաքսային, սահմանապահ և միգրացիոն մարմինների ներկայացուցիչներից, իրենց համաձայնությամբ:

Խմբի որոշմամբ նրա նիստերին կարող են հրավիրվել և մասնակցել օդանավ շահագործողների ներկայացուցիչները:

7. Կանոնավոր չվերթերի համար ՍԼՕՏ-երի տրամադրումն իրականացվում է տարին երկու անգամ օդանավ շահագործողների հայտերի հիման վրա` ամառային և ձմեռային չվացուցակները հաստատելու ժամանակ:

Ամառային կամ ձմեռային չվացուցակը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից օդանավ շահագործողի հայտի և Խմբի եզրակացության հիման վրա:

8. Ելնելով օդանավակայանի շահագործողական ցուցանիշներից Խումբը կարող է մերժել ներկայացված հայտը, օդանավ շահագործողին ներկայացնելով մերժման հիմնավորումը և իր առաջարկությունը. հնարավոր ՍԼՕՏ-ի հատկացման վերաբերյալ:

Հայտի մերժումը, դրա հիմնավորումը և իր առաջարկությունները Խումբն օդանավ շահագործողին է ներկայացնում գրավոր ձևով ոչ ուշ, քան 10-օրյա ընթացքում, հակառակ դեպքում հայտը համարվում է ընդունված:

9. Փոխադարձ պայմանավորվածությամբ և Գլխավոր վարչության ու Խմբի համաձայնությամբ ՍԼՕՏ-երը կարող են փոխանակվել օդանավ շահագործողների միջև:

10. Օդանավակայանում առաջացած արտակարգ իրավիճակների դեպքում (ռազմական դրություն, օդանավակայանի աշխատանքային ռեժիմի սահմանափակում` կապված աերոդրոմի վերանորոգման, եղանակային պայմանների հետ, հատուկ չվերթերի իրականացման ժամանակ և այլն), եթե դա բխում է թռիչքների անվտանգության ապահովման պահանջներից Խումբը կարող է դիմել Գլխավոր վարչությանը ՍԼՕՏ-երի կասեցման կամ տեղափոխման առաջարկով:

11. Խումբը կարող է դիմել Գլխավոր վարչությանը օդանավ շահագործողին հատկացված ՍԼՕՏ-ի կասեցման առաջարկով, եթե նրա կողմից չի ապահովվում հատկացված ՍԼՕՏ-ի կանոնավոր իրականացումը (չվերթի պարբերաբար չեղյալ հայտարարում, հետաձգում, ուշացում և այլն):

12. Ոչ կանոնավոր (լրացուցիչ և չարտերային (պատվիրված)) չվերթերի ՍԼՕՏ-երը տրվում են օդանավակայանի համապատասխան ծառայության կողմից, Հայաստանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված թույլտվությունների առկայության դեպքում:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
14.11.2007
N 189-Ն
Հրաման