041.0864.081207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 2007 թվականի N 864-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի ՆՀ-231-Ն հրամանագրով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարության աշխատակազմ 277 2 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ առանձնացված 136 2 -
ստորաբաժանումներ
«ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով»
գործակալություն 16 1 -
«Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն»
գործակալություն 14 1 -
Լեզվի պետական տեսչություն 16 1 -
Կրթության պետական տեսչություն 52 1 -
նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին`
Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ 43 - -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 43 - -»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Գիտության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում համապատասխան ծախսեր ներառելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ