Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎ ...

 

 

108.0018.151007

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»         10           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10807365

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 հունիսի 2007 թվականի N 18-Ն

 

i

ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման փաստացի (բնական) կորստի չափերը» (կցվում է):

2. Ֆինանսատնտեսագիտական վարչությանը` տասնօրյա ժամկետում «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման փաստացի (բնական) կորստի չափերը» ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել 15.12.2003թ. «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման փաստացի (բնական) կորստի չափերի հաստատման մասին» N 55-ԱՄ հրամանը:

 

    Համաձայնեցված է                     Հաստատված է

    ՀՀ կառավարությանն առընթեր           ՀՀ էներգետիկայի նախարար

հարկային պետական ծառայության պետ

    _____________ Ֆ. Ցոլակյան           _____________ Ա. Մովսիսյան

    2 հոկտեմբերի 2007 թ. N 13-Ն         18 հունիսի 2007 թ. N 18-Ն

 

ՉԱՓԵՐ

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող

էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման

(փոխադրման) և բաշխման փաստացի (բնական) կորստի

 

1. Սույն չափերը (ստորև` Չափեր) մշակված են հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում են հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ընթացքում առաջացող փաստացի (բնական) կորուստների չափերը:

2. Չափերը տարածվում են էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի առուվաճառք իրականացնող` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց (ստորև` լիցենզավորված անձինք) վրա, անկախ նրանց սեփականության ձևից:

Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց (ստորև` ԷԲ ընկերություններ) համար էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման փաստացի (բնական) կորուստների չափերը սահմանված են 2001թ. օգոստոսի 16-ի «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՕ-206 Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման փաստացի (բնական) կորուստ` հաղորդող և բաշխող ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ: Ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման փաստացի (բնական) կորուստ` փոխադրող և բաշխող ցանցերով ջերմային էներգիայի փոխադրման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ: Բնական գազի փոխադրման և բաշխման փաստացի (բնական) կորուստ` փոխադրող և բաշխող ցանցերով բնական գազի փոխադրման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ:

Էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ընթացքում առաջացած տեխնոլոգիական անխուսափելի կորուստները ներառվում են «փաստացի (բնական) կորուստներ» հասկացության մեջ և հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են փաստացի (բնական) կորուստների համար սահմանված կարգով:

4. Ջերմային էներգիայի փոխադրման (բաշխման) փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (Կ1) որոշվում է.

 

Կ1 = Ք1 x Ն1

 

որտեղ` Ք1 - ջերմային էներգիայի փոխադրման (բաշխման) ցանց մուտք գործած

ջերմային էներգիայի քանակն է (Գկալ),

Ն1 = (համաձայն Հավելվածի):

5. Բնական գազի փոխադրման փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (Կ2) որոշվում է.

 

Կ2 = Ք2 x Ն2

 

որտեղ` Ք2 - բնական գազի փոխադրման ցանց մուտք գործած բնական գազի քանակն

է (նխմ),

Ն2 = 4,84 %

6. Բնական գազի բաշխման փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (նխմ) որոշվում է.

 

Կ3 = Ք3 x Ն3

 

որտեղ` Ք3 - բնական գազի բաշխման ցանց մուտք գործած բնական գազի քանակն է

(նխմ),

Ն3 = 3,8%

 

7. Չափերի 4-6-րդ կետերում սահմանված Ն1-Ն3 տոկոսային մեծությունները հիմք են ընդունվում 2007 թվականի արդյունքներով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցնելու համար: Ն1 տոկոսային մեծությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ստորև` Հանձնաժողով) կողմից հաստատված` գործող սակագների հաշվարկների հիմքում դրված կորուստների տոկոսային մեծություններին, իսկ Ն2 և Ն3 տոկոսային մեծությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Չափերի 8-րդ կետում նշված մեթոդիկայի համաձայն` 2006 թվականի փաստացի ելակետային տվյալների հիման վրա հաշվարկված կորուստների տոկոսային մեծությունները:

Հանձնաժողովի կողմից ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման նոր սակագների հաստատման դեպքում` 2007 թվականի և հետագա տարիների համար.

ա) Ն1 սահմանվում է նշված սակագների հաշվարկների հիմքում դրված կորուստների տոկոսային մեծություններին հավասար, բայց ոչ ավելի, քան 4-րդ կետերով սահմանված Ն1 տոկոսային մեծությունը,

բ) Ն2 և Ն3 հավասար են 5 և 6-րդ կետերով սահմանված տոկոսային մեծություններին:

8. Չափերի 4-6-րդ կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկվող Կ1-Կ3 մեծությունները հանդիսանում են առավելագույն փաստացի (բնական) կորստի չափերը, որոնց սահմաններում թույլատրվում է հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտի նվազեցում.

այն դեպքում, երբ հաշվետու տարվա արդյունքներով լիցենզավորված անձանց իրական փաստացի կորուստը փոքր է 4-6-րդ կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկված Կ1-Կ3 մեծություններից, ապա հաշվետու տարվա հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման համար հիմք է ընդունվում իրական փաստացի կորստի մեծությունը,

այն դեպքում, երբ հաշվետու տարվա արդյունքներով լիցենզավորված անձանց իրական փաստացի կորուստը մեծ է կամ հավասար 4-6-րդ կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկված Կ1-Կ3 մեծություններից, ապա հաշվետու տարվա հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման համար հիմք են ընդունվում Կ1-Կ3 մեծությունները,

իրական փաստացի կորուստը հաշվետու ժամանակաշրջանի համար «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդիկայի հիման վրա հաշվարկված փաստացի (բնական) կորուստն է:

 

Հավելված

ՀՀ էներգետիկայի նախարարի

2007թ. հունիսի 18-ի

N 18-Ն հրամանով հաստատված

Չափերի

 

Չափերի 4-րդ կետի Ն1-ի մեծությունները

._______________________________________________________.

|    |            Լիցենզավորված անձինք          |  %    |

|____|__________________________________________|_______|

|    |    Ա. Կենտրոնացված ջեռուցման նպատակով    |       |

|____|__________________________________________|_______|

| 1. | «Երևանի  ՋԷԿ» ՓԲԸ                        | 18.0  |

|____|__________________________________________|_______|

|    |       Բ. Արդյունաբերական նպատակով        |       |

|____|__________________________________________|_______|

| 2. | «Երևանի  ՋԷԿ» ՓԲԸ                        |       |

|____|__________________________________________|_______|

|    | ա) 25 և  13 մթն գոլորշի` Նաիրիտի համար   |  7.0  |

|____|__________________________________________|_______|

|    | բ) 13 մթն գոլորշի` այլ արդյունաբերական   |  7.0  |

|    |    սպառողների համար                      |       |

._______________________________________________________.

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
18.06.2007
N 18-Ն
Հրաման