(ուժը կորցրել է 02.12.13 թիվ 218-Ն հրաման)
i
106.0191.140907
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 09 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10607335
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 օգոստոսի 2007 թվականի N 191-Ն
i
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը` համաձայն հավելվածի:
(նախաբանը փոփ. 13.12.10 թիվ 247-Ն հրաման)
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2007 թվականի օգոստոսի 23-ի
N 191-Ն հրամանի
ՑԱՆԿ
i
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
._______________________________________________________________.
| Ծածկագիրը | Անվանումը |
|___________|___________________________________________________|
| 1 | 2 |
|___________|___________________________________________________|
|0601 |1. Գյուղատնտեսական, անտառային և գեղազարդային |
| |մշակաբույսերի սերմեր և տնկանյութ, սոխուկներ, |
| |պալարներ, արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ, |
| |սածիլներ |
|0602 |ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, գեղազարդային |
| |և այլն) տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի |
| |արմատներ, առանց արմատի տնկիներ, պատվաստացուներ, |
| |ճյուղեր, բեղիկներ և ընձյուղներ, սնկամարմիններ |
| |(միցելիաներ) սուբստրատում, այդ թվում` հողով և |
| |բուսական նյութերով |
|0603 |թարմ, չոր կտրած ծաղիկներ և կոկոններ, տերևներ, |
| |ճյուղեր և բույսի այլ մասեր առանց ծաղիկների և |
| |կոկոնների |
|0604 |ծառերի, թփերի կտրտված ճյուղեր տերևներով, |
| |ծաղիկներով և կոկոններով, խոտեր, մամուռներ և |
| |քարաքոսեր, բնական եղևնիներ (սղոցած) |
|0701 10 000|սերմացու կարտոֆիլ |
|0703 10 110|սերմացու գլուխ սոխ |
|0713 10 100|սերմացու ոլոռ |
|0713 20 000|սերմացու սիսեռ |
|0713 33 100|սերմացու լոբի |
|0713 40 000|սերմացու ոսպ |
|0713 50 000|սերմացու կերային լոբի և այլ ընդեղեններ |
|1001 90 910|սերմացու ցորեն |
|1003 00100 |սերմացու գարի |
|1004 00 000|սերմացու վարսակ |
|1005 10 |սերմացու եգիպտացորեն |
|1006 10 100|սերմացու բրինձ |
|1007 00 100|սերմացու սորգո |
|1201 00 100|սերմացու սոյա |
|1202 10 100|սերմացու գետնընկույզ |
|1204 00 100|սերմացու վուշ (կտավատ) |
|1205 10 100|սերմացու կանճրակ (հլածուկ) |
|1206 00 100|սերմացու արևածաղիկ |
|1207 |սերմեր և պտուղներ յուղատու այլ մշակաբույսերի |
|1209 |այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի, |
| |շյուղախոտի, մարգագետնային դաշտավլուկի, |
| |ոլոռնախոտի, մարգագետնային սիզախոտի, |
| |բանջարանոցային մշակաբույսերի և անտառային |
| |ծառատեսակների) |
|_______________________________________________________________|
| 2. Թարմ և չոր պտուղներ ու բանջարեղեններ |
|_______________________________________________________________|
|0701 |կարտոֆիլ |
|0702 00 000|լոլիկ |
|0703 10 |գլուխ սոխ, սոխ-շալոտ, սոխ-պրաս |
|0703 20 000|սխտոր |
|0703 90 000|սոխանման այլ բանջարեղեններ |
|0704 90 100|գլուխ կաղամբ, կոլրաբի և այլն |
|0704 10 000|ծաղկակաղամբ |
|0705 11 000|սալաթ, կաթնուկ |
|0706 10 000|գազար, շաղգամ, բողկ |
|0706 |սեղանի ճակնդեղ |
|0707 00 050|վարունգ |
|0708 |ընդավոր բանջարեղեններ |
|0709 |այլ թարմ բանջարեղեններ (ծնեբեկ, սմբուկ, սնկեր և |
| |գետնասնկեր տաքդեղ, մասուր, քաղցր եգիպտացորեն` |
| |կողրերով կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ, |
| |խորոմսամիթ, կապար, թրթնջուկ և այլն) |
|0712 |չորացած այլ բանջարեղեններ |
|0802 |ընկույզներ (նուշ, անտառային, հունական, |
| |շագանակներ, գետնանուշեր) |
|0803 00 |բանաններ |
|0804 |խուրմաներ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուավա, |
| |մանգո |
|0805 |ցիտրուսային պտուղներ |
|0806 |խաղող |
|0807 |սեխ, ձմերուկ, պապայա |
|0808 |խնձոր, տանձ և սերկևիլ |
|0809 |ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր |
|0810 |այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի), |
|0810 20 |մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և այլն |
|0813 |չորացած պտուղներ` ծիրան, սև սալոր, խնձոր, դեղձ, |
| |տանձ, ընկույզ, կամ չոր պտուղների խառնուրդ |
|1212 91 |շաքարի ճակնդեղ |
|_______________________________________________________________|
| 3. Պարենային, ֆուրաժային և տեխնիկական հացահատիկ, կոպրա, սոլոդ|
| (գարեջրի ածիկ), դեղագործական և բուսական հումք ու բուսական |
| ծագում ունեցող այլ մթերք |
|_______________________________________________________________|
|1001 |ցորեն |
|1002 00 000|տարեկան (աշորա) |
|1003 00 |գարի |
|1004 00 000|վարսակ |
|1005 |եգիպտացորեն |
|1006 |բրինձ |
|1006 30 |կեղևահանված բրինձ |
|1007 00 |հատիկային սորգո |
|1008 |հնդկացորեն և այլ հացահատիկներ |
|1107 |գարեջրի ածիկ |
|1201 00 |սոյա |
|1203 00 000|ալյուր և քուսպ` ստացված յուղատու մշակաբույսերի |
| |սերմերից և պտուղներից |
|1211 |բույսերը, դրանց առանձին մասերը, ներառյալ սերմերը |
| |և պտուղները, որոնք օգտագործվում են |
| |պարֆյումերիայում, դեղագործական, ինսեկտիցիդ, |
| |ֆունգիցիդ նպատակներով (թարմ կամ չոր եղջերենու |
| |ծառի ունդեր, ծովային և այլ ջրիմուռներ, պտուղների |
| |կորիզներ, բուսական ծագում ունեցող այլ մթերք) |
|2302 |թեփ, մաղվածքներ և այլ մնացորդներ, ինչպես նաև |
| |հացահատիկային և ընդավոր մշակաբույսերի աղալուց |
| |հետո ստացված թափոններ |
|2304 00 000|քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են |
| |սոյայի յուղի լուծազատումից |
|2306 |քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են |
| |վուշի, արևածաղկի սերմերի, կոկոսյան ընկույզի կամ |
| |կեղևի, բամբակի, քունջութի և ձիթապտղի սերմերի |
| |լուծազատումից |
|_______________________________________________________________|
| 4. Ալյուր, ձավար, սուրճի հատիկ, կակաոյի ունդեր, ծխախոտի հումք |
| և համեմունքներ |
|_______________________________________________________________|
| | |
|0901 |սուրճ |
|0902 |թեյ |
|0904 |տաքդեղ, չորացած, ջարդած կամ աղացած |
|0910 |իմբիր, քրքում, ուրց, դափնետերև և այլ |
| |համեմունքներ |
|1101 00 |ցորենի կամ այլ հացահատիկի ալյուր |
|1102 |տարեկանի, եգիպտացորենի, բրնձի, գարու, վարսակի |
| |ալյուր և այլն |
|1103 |ձավարեղեն |
|1801 00 000|կակաոյի ունդեր |
|2401 |ծխախոտի հումք |
|_______________________________________________________________|
| 5. Փայտանյութ և փայտե արտադրանք |
|_______________________________________________________________|
|4401 |վառելափայտ` գերանների, քոթուկների, ոստերի, |
| |չրփիների խրձերի կամ նմանատիպ այլ ձևերով, փայտե |
| |տաշեղներ կամ ռանդատաշեղներ, փայտե թեփ կամ |
| |թափոններ և կտորտանք, շեղջաքարացված |
| |(ագլոմերացված) կամ չշեղջաքարացված գերանների, |
| |բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ նմանատիպ |
| |այլ ձևով |
|4403 |չմշակված անտառանյութ` արմատներով կամ առանց |
| |արմատների, սևացած կամ չսևացած չորսուներ |
|4404 |տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ, |
| |փայտե հենացցեր կամ ցցեր` սրված, բայց երկայնակի |
| |չսղոցված, բայց չսրված, չճկված կամ այլ ձևերով |
| |չմշակված` ձեռնափայտերի, հովանոցների, գործիքների, |
| |բռնակների և նմանատիպ այլ սարքերի պատրաստման |
| |համար, կեղևահանված կամ նմանատիպ այլ բնափայտ |
|4407 |անտառանյութ` երկայնակի սղոցված կամ կոտրատված, |
| |ռանդված կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, |
| |հղկված կամ չհղկված, սեպային միացումներով կամ |
| |առանց միացման` 6 միլիմետրից հաստ |
|4412 |սոսնձված նրբատախտակ, նրբատախտակային փայտե |
| |պանելներ և շերտավոր բնափայտից պատրաստված |
| |համանման նյութեր |
|4415 |փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորման զամբյուղներ, |
| |թմբուկներ և համանման ապրանքափաթեթներ. փայտե |
| |թմբուկներ (մալուխների համար), կրկնատակեր, եզրավոր |
| |կրկնատակեր և փայտե այլ բեռնաբարձման վահանիկներ, |
| |փայտե ոլորուկներ, որոնք օգտագործվում են արկղերի |
| |կրկնատախտակի ձևավորման համար |
|4416 00 000|տակառներ, գլաններ, բաքեր, շասսի և տակառագործական |
| |այլ արտադրանք և դրանց առանձին փայտե մասեր` |
| |ներառյալ փայտե երեսվածք |
|4501 |բնական խցան` չմշակված կամ առաջնային մշակման |
| |ենթարկված, խցանի թափոններ, մանրացված, |
| |հատիկավորված կամ աղացված խցան |
|4502 00 000|բնական խցան` արտաքին շերտը հեռացված կամ հիմնավոր |
| |կտրտված կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) |
| |տեսքով բլոկներ, սալիկներ կամ շերտեր (ներառյալ |
| |չկլորացված եզրեր ունեցող խցանների արտադրության |
| |համար նախապատրաստվածքները) |
._______________________________________________________________.
(ցանկը փոփ. 17.03.08 թիվ 60-Ն, 13.12.10 թիվ 247-Ն հրամաններ)