Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆԴԵՐՔԻՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆԴԵՐՔԻՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ...

 

 

118.0494.110907

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         09           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11807328

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 հունիսի 2007 թվականի N 494-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԲՆԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման և վճարման պայմանները և կարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների հաշվառման ձևը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի

2007 թվականի հունիսի 8-ի

N 494-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԲՆԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների հաշվառման ձևի և կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված և Ազգային պահուստում հաշվեգրված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները ենթակա են պարտադիր հաշվառման և կառավարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետ` Գանձարան) կողմից:

3. Պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների հաշվառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատելու մասին» N 484-Ն որոշմանը համապատասխան:

4. Գանձարան մուտքագրված, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների դրամով արտահայտված արժեքը արտացոլվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում, դրանց շարժի վերաբերյալ տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացվում ՀՀ կառավարություն (առանձին տողով):

5. Գանձարան մուտքագրված ՀՀ ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները պահպանվում են դրանց համար առանձնացված հատուկ պահոցներում` չհրկիզվող պահարաններում, որոնք պետք է զմռսակնքված լինեն նյութական պատասխանատու անձի կողմից: Այդ արժեքների մասով տարվում է առանձնացված հատուկ հաշվառում` ըստ տեխնիկատնտեսական փաստաթղթերի (հաշվառման գրքեր և քարտեր):

6. Հաշվառման գրքերը (Ձև 1 և Ձև 2) կարվում են, էջակալվում են, վերջին էջում գրվում է էջերի քանակը, տրման օրը, ամիսը, տարեթիվը, և ստորագրվում Գանձարանի պետի, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի ձևավորման և հաշվառման բաժնի պետի, նյութական պատասխանատու անձի (անձանց) կողմից, որը կնքվում է Գանձարանի կլոր կնիքով:

7. Մուտքագրվող յուրաքանչյուր իրի համար նախատեսված քարտում և/կամ գրքում յուրաքանչյուր իրի համար բացվում է անհատական համար: Քարտում և/կամ գրքում նշված է սույն կետի «ա», «բ» ենթակետերով սահմանված նրանց բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունը ըստ փորձագիտական հանձնաժողովի մասնագիտական եզրակացության:

ա) Թանկարժեք մետաղների հազվագյուտ բնակտորների համար` անվանումը, հարգը, քաշը, արտաքին նկարագրությունը, հանքավայրի անվանումը, փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համարը և գնահատված արժեքը, ձեռքբերման աղբյուրները, ինչպես նաև բնակտորներ, որոնք կապված են որևէ պատմական իրադարձության կամ հանրահայտ անձի հետ, որոնք մեծ դեր են ունեցել պատմության, գիտության և մշակույթի մեջ (այդպիսիք լինելու դեպքում):

բ) Թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների համար` անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը, հանքավայրի անվանումը, փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համարը և գնահատված արժեքը, ձեռքբերման աղբյուրները, թանկարժեք քարեր, որոնք կապված են պատմական իրադարձության կամ հանրահայտ մարդկանց հետ, որոնք մեծ դեր են ունեցել մշակույթի, պատմության և գիտության մեջ (այդպիսիք լինելու դեպքում):

8. Հաշվառման քարտերում և գրքերում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների մուտքը և ելքը գրանցվում են ձևակերպված փաստաթղթերի` ընդունման-հանձնման ակտերի, մուտքագրման և ելքագրման ակտերի հիման վրա:

9. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների հաշվառումը տարվում է նաև Հայաստանի Հանրապետության դրամով գնահատված արժեքային արտահայտությամբ:

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք

մետաղների հազվագյուտ բնակտորների հաշվառման գիրք

 

._________________________________________________________________________.

|Հ/հ|Իրի  |Թան-|Բնու-|Քա-|Հար-|Քա-|Հան-|Ձեռք-|Գնա-|Փոր-|Մուտք|Ելք|Մնա-|Ծա-|

|   |անվա-|կար-|թա-  |նա-|գը  |շը |քա- |բեր- |հատ-|ձա- |     |   |ցորդ|նո-|

|   |նումը|ժեք |գրող |կը |    |   |վայ-|ման  |ված |գիտ.|     |   |    |թագ|

|   |     |մե- |վավե-|   |    |   |րի  |աղ-  |արժե|հանձ|     |   |    |րու|

|   |     |տաղի|րապայ|   |    |   |անվա|բյու-|քը  |նաժո|     |   |    |թյ-|

|   |     |տե- |ման- |   |    |   |նու-|րը   |    |ղովի|     |   |    |ուն|

|   |     |սակը|ները |   |    |   |մը  |     |    |որոշ|     |   |    |   |

|   |     |    |(ռեկ-|   |    |   |    |     |    |ման |     |   |    |   |

|   |     |    |վիզիտ|   |    |   |    |     |    |հա- |     |   |    |   |

|   |     |    |ները)|   |    |   |    |     |    |մարը|     |   |    |   |

|___|_____|____|_____|___|____|___|____|_____|____|____|_____|___|____|___|

|___|_____|____|_____|___|____|___|____|_____|____|____|_____|___|____|___|

|___|_____|____|_____|___|____|___|____|_____|____|____|_____|___|____|___|

|___|_____|____|_____|___|____|___|____|_____|____|____|_____|___|____|___|

._________________________________________________________________________.

 

Ձև 2

 

Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք քարերի

հազվագյուտ բնակտորների հաշվառման գիրք

 

._________________________________________________________________________.

|Հ/հ|Իրի  |Թան-|Բնու-|Քա-|Քարի|Կշի|Հան-|Ձեռք-|Գնա-|Փոր-|Մուտք|Ելք|Մնա-|Ծա-|

|   |անվա-|կար-|թա-  |նա-|որա-|ռը |քա- |բեր- |հատ-|ձա- |     |   |ցորդ|նո-|

|   |նումը|ժեք |գրող |կը |կը  |/կա|վայ-|ման  |ված |գիտ.|     |   |    |թագ|

|   |     |քարի|վավե-|   |և   |րատ|րի  |աղ-  |արժե|հանձ|     |   |    |րու|

|   |     |տե- |րապայ|   |նիս-|   |անվա|բյու-|քը  |նաժո|     |   |    |թյ-|

|   |     |սակը|ման- |   |տա- |   |նու-|րը   |    |ղովի|     |   |    |ուն|

|   |     |    |ները |   |վոր-|   |մը  |     |    |որոշ|     |   |    |   |

|   |     |    |(ռեկ-|   |ման |   |    |     |    |ման |     |   |    |   |

|   |     |    |վիզիտ|   |ձևը |   |    |     |    |հա- |     |   |    |   |

|   |     |    |ները)|   |    |   |    |     |    |մարը|     |   |    |   |

|___|_____|____|_____|___|____|___|____|_____|____|____|_____|___|____|___|

|___|_____|____|_____|___|____|___|____|_____|____|____|_____|___|____|___|

|___|_____|____|_____|___|____|___|____|_____|____|____|_____|___|____|___|

|___|_____|____|_____|___|____|___|____|_____|____|____|_____|___|____|___|

._________________________________________________________________________.

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
08.07.2007
N 494-Ն
Հրաման