041.0652.130907
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2007 թվականի N 652-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 804-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 804-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Ս. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ն. Երիցյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Ա. Սմբատյան - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի
նախագահ
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետի տեղակալ
Վ. Մովսեսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության պետ
Ս. Աբգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Մ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական
համագործակցության և պաշտպանական ծրագրերի
վարչության պետ
Գ. Խոսրոև - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու
քարտուղար)»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ