Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 38 ՈՐՈ ...

 

 

041.0118.260298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 1998 թվականի թիվ 118

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 38 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի «ՀՀ էներգետիկայի նախարարություն» տողում «105» թիվը փոխարինել «103» թվով, «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն» տողում «325» թիվը` «322» թվով, «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» տողում «180» թիվը` «179» թվով:

Պակասեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 1 միավորով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված նախարարությունների հաստիքային միավորների կրճատումներից տնտեսված գումարների հաշվին համապատասխան միջոցներ հատկացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերի բարձրորակ թարգմանությունը և նույնականությունն ապահովելու համար:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.02.1998
N 118
Որոշում