ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 2007 թվականի N 03-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ»» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
Որոշման վերնագրում, առաջին մասում, երկրորդ մասի «ա» և «բ» ենթակետերում, 1-ին հավելվածի վերնագրում, 1-ին հավելվածի 1-ին կետում և 2-րդ հավելվածի վերնագրում «քրեական և զինվորական գործերով վերաքննիչ» բառերը փոխարինել «վերաքննիչ քրեական» բառերով: