041.0117.240298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 1998 թվական թիվ 117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 20.01.99 թիվ 30 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 416 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման հավելվածում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 405 5 1»:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 277 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 416 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետում «836» թիվը, փոխարինել «811», իսկ 2-րդ կետի «ա» ենթակետում «430» թիվը փոխարինել «405» թվով:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը, համակարգի և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 416 որոշումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 117
ՈՐՈՇՄԱՄԲ
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ
(ուժը կորցրել է 20.01.99 թիվ 30 որոշում)
Գլխավոր խորհրդական
Գլխավոր խորհրդական
Նախարարի աշխատակազմ
Տնտեսական քաղաքականության մշակման գլխավոր վարչություն
Գլխավոր իրավախորհրդականի գրասենյակ-իրավաբանական վարչություն
Համակարգչային տեխնոլոգիաների գլխավոր վարչություն
Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչություն
Պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչություն
Միջազգային տնտեսական համագործակցության կոորդինացման վարչություն
Տնտեսական ծրագրերի և մեխանիզմների վարչություն
Տնտեսական ծրագրերի և ֆինանսական փոխհարաբերությունների աուդիտի
վարչություն
Հաշվապահական հաշվառման ու աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչություն
Պետական մասնակցության կառավարման վարչություն
Վիճակախաղերի և խաղային գործունեության վարչություն
Արժեթղթերի և բորսաների տեսչություն
Ապահովագրական տեսչություն
Բյուջետային գործընթացի կառավարման վարչություն
Բյուջետային ծրագրավորման վարչություն
Վարկերի, գրանտների կոորդինացման և արտաքին պետական պարտքի կառավարման
գլխավոր վարչություն
Ֆինանսների ծրագրավորման և դրամարկղային կառավարման վարչություն
Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչություն
Գործառնական վարչություն
Տեղական գանձապետական բաժանմունքների գործունեության կոորդինացման
վարչություն
Հաշվետվությունների և վերլուծությունների վարչություն
Հատուկ բաժին
Կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի վարչություն Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն Գործերի կառավարչություն Արժութային կարգավորման բաժին Կապիտալ ծախսերի վարչություն ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչություն
(կառուցվածքը փոփ. և լրաց. 07.05.98 թիվ 229, 23.06.98 թիվ 362 որոշումներ)