030.0145.080607
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության:
i
3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի`
1) I բաժնի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«10. Մշակույթի նախարարություն».
2) I բաժինը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 19.1-րդ կետով`
«19.1. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն».
3) II բաժնի 9.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
8 հունիսի 2007 թվականի
ՆՀ-145-Ն