118.0885.290906
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 09 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11806307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 սեպտեմբերի 2006 թվականի N 885-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1091-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1091-Ն որոշման 1-րդ կետը,
ինչպես նաև վերոհիշյալ որոշմամբ սահմանված տեղեկանքների կենտրոնացված տպագրության, տեղեկանքների հաշվառման և վերահսկողության գործընթացների կանոնակարգման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա դրված լիազորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1091-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրության և տեղեկանքների հաշվառման ու վերահսկողության կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1091-Ն որոշման շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով ընտրված կազմակերպությունների (այսուհետ` Գործակալ) կողմից ներկայացված տեղեկանքների տվյալների ճշտության ստուգման, եզրակացություն տալու և հաշվառման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչությանը, որն իրավասու է սույն կետում նշված լիազորություններն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում ստանալ նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մյուս ստորաբաժանումների կարծիքները:
3. Գործակալներին տեղեկանքների ձևաթղթերով ապահովելու և ձևաթղթերը հաշվառելու իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Գործերի կառավարչությանը:
4. Տեղեկանքների հաստատման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ` Վ. Ջիլավյանին:
Հավելված
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2006 թ. սեպտեմբերի 25-ի
N 885-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1091-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1091-Ն որոշման հավելվածով սահմանված տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրության և տեղեկանքների հաշվառման ու վերահսկողության կարգը:
2. Տեղեկանքների ձևաթղթերը պատրաստվում են տպարանում կենտրոնացված կարգով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատվերով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Տեղեկանքները տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով` յուրաքանչյուրում 25 տեղեկանք 4 օրինակից: Բոլոր 4 օրինակները համարվում են իսկական, տպագրվում են գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով և տառային սերիաներով:
4. Դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով ընտրված կազմակերպությունների (այսուհետ` Գործակալ) ապահովումը տեղեկանքներով իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործերի կառավարչության կողմից` ինքնարժեքի չափով փոխհատուցմամբ:
5. Տեղեկանքի ձևաթղթերը տրամադրվում են Գործակալների համապատասխան գրություն-պահանջագրի հիման վրա, որը կնքվում և ստորագրվում է Գործակալի տնօրենի կողմից: Տեղեկանքի ձևաթղթերը ստանալու համար գրություն-պահանջագրերը կազմվում են 2 օրինակից, որոնցից մեկը մնում է գործերում, իսկ մյուսն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
6. Տեղեկանքի ձևաթղթերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կողմից (Ձև 1):
7. Փչացած ձևաթղթերը վերացվում են տարեկան մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կազմած արձանագրության համաձայն:
8. Ձևաթղթերի կորստի դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կողմից կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է կորած ձևաթղթերի քանակը (սերիաները և համարները): Եթե չօգտագործված ձևաթղթերի և այդ ձևաթղթերի առկա մնացորդների միջև ստուգման արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվում, ապա այդ ստուգումը արձանագրությամբ ձևակերպելու անհրաժեշտություն չի առաջանում, միայն գրանցում է արվում անցկացրած ստուգման վերաբերյալ:
9. Գործակալների կողմից ստացված տեղեկանքների ձևաթղթերի կորստի դեպքում Գործակալները պարտավոր են այդ փաստը տեղի ունենալուն հաջորդող մեկ աշխատանքային օրից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն գրավոր տեղեկություն ներկայացնել տվյալ ձևաթղթի համարի և սերիայի մասին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործերի կառավարչությունը իր կողմից կազմված արձանագրությամբ նշված սերիայով և համարով ձևաթղթերը ճանաչում է անվավեր:
10. Տեղեկանքի ձևաթղթերի հաշվառման մատյանները պետք է լինեն համարակալված, ժապավենված և ստորագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության պետի կողմից և կնքված լինեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կնիքով:
11. Գործակալները կատարում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված տեղեկանքների հաշվառում:
12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են հաշվառման մատյաններ: Ստորաբաժանումը պատասխանատու է հաշվառման ճշտության և փաստաթղթերի պահպանման համար:
13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված տեղեկանքն ստանալուց հետո Գործակալը պարտավոր է վճարման փաստաթղթերի պատճենները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանում:
Ձև 1
ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
.________________________________________________________________
|Ամսա-|Ինչ |Ինչ |Ստացվել|Տրվել|Վերադարձվել է (հատ) |
|թիվ |փաստաթղթով|փաստաթղթով|են |է |____________________|
| |և ում |և ում |(հատ) |(հատ)|Չօգտա- |Փչացած|Կորած|
| |կողմից են |կողմից են | | |գործված| | |
| |ստացվել |ուղարկվել | | | | | |
| |ձևաթղթերը |ձևաթղթերը | | | | | |
| |(բեռնագրի |(բեռնագրի | | | | | |
| |համարը, |համարը, | | | | | |
| |կորստի |կորստի | | | | | |
| |արձանա- |արձանա- | | | | | |
| |գրության |գրության | | | | | |
| |ամսաթիվը |ամսաթիվը | | | | | |
|_____|__________|__________|_______|_____|_______|______|_____|_
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_____|__________|__________|_______|_____|_______|______|_____|_
.________________________________________________________________
_______________________________________.
|Չօգտագործված|Սերիաներ|Ձևաթղթերը |
|ձևաթղթերի |և |ստացող |
|մնացորդ |համարներ|անձի |
| | |ստորագրությունը|
| | |(տալիս և |
| | |վերադարձնելիս) |
_|____________|________|_______________|
| 9 | 10 | 11 |
_|____________|________|_______________|
_______________________________________.