(ուժը կորցրել է 24.07.08 թիվ 561-Ա որոշում)
i
041.0214.190307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2007 թվականի N 214-Ա
ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի`
i
1. Հաստատել հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը`
Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Գ. Բադալյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի
տեղակալ
Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի
նախագահի տեղակալ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Ա. Փոլադյան - Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ
և լիազոր դեսպան
Ա. Անտոնյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Սեյսմիկ
պաշտպանության ազգային ծառայություն»
գործակալության պետ
Ա. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ
Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Մ. Մկրտումյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական
երկրների և Իսրայելի բաժնի վարիչի
պարտականությունները կատարող (պատասխանատու
քարտուղար)
(կազմը փոփ. 10.09.07 թիվ 646-Ա, 27.10.07 թիվ 777-Ա որոշումներ)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի նոյեմբերի 25-ի «Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 608-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ