(ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ- 154-Ն օրենք)
010.0105.230307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-205-Ն, այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածում 1-ին մասի «զ» կետի «քարտի պատճենը» բառերը փոխարինել «քարտը կամ տեղեկանք սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 24-րդ հոդվածում 1-ին մասի «զ» կետի «քարտի պատճենը» բառերը փոխարինել «քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
23 մարտի 2007 թվականի
ՀՕ-105-Ն