102.0234.140207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10207069
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 դեկտեմբերի 2006 թ. թիվ 234-Ն
i
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՑ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-35-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման դեպքերը սահմանելու մասին» թիվ 1495-Ն որոշման 1-ին կետի գ) ենթակետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հարկադիր էլեկտրոնային աճուրդներից «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդներին անցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի դեկտեմբերի 18-ի
N 234-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՑ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-35-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից անցկացվող հարկադիր էլեկտրոնային աճուրդներից անցումը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)` 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդներին:
2. Հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են Ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման դեպքերը սահմանելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ սահմանված դեպքերում:
II. ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՑ ԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՆ
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդներից անցումը հարկադիր աճուրդներին իրականացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով:
III. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
4. Հարկադիր աճուրդների անցկացման մասին հրապարակային ծանուցումը իրականացվում է Օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Լոտը (գույքը), որի վերաբերյալ գնային հայտ չի ներկայացվել` հարկադիր աճուրդի է ներկայացվում հարկադիր էլեկտրոնային աճուրդում սահմանված վերջին մեկնարկային գնով:
6. Չկայացած լոտը հարկադիր աճուրդի է ներկայացվում նախորդ աճուրդի համար սահմանված գնից 10 տոկոսի չափով իջեցված գնով:
7. Լոտը (գույքը), որի վերաբերյալ գնային հայտ է ներկայացվել` հարկադիր աճուրդի է ներկայացվում հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում տվյալ լոտի համար առաջարկված ամենաբարձր գնով:
8. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցները համարվում են հարկադիր աճուրդների մասնակիցներ` նախավճարի առկայության դեպքում:
9. Հարկադիր աճուրդի ներկայացված Լոտը (գույքը), որի համար մեկնարկային գին է համարվել հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում տվյալ լոտի համար առաջարկված ամենաբարձր գինը, համարվում է հարկադիր աճուրդով վաճառված, եթե հարկադիր աճուրդի ընթացքում գնային հայտ չի ներկայացվել, իսկ աճուրդի հաղթող է համարվում հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում տվյալ լոտի համար ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
IV. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՑ ԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ
10. Հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնող համակարգի վերականգնումից հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով` վերսկսվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացը, օրենքով սահմանված կարգով:
11. Եթե լոտի վերաբերյալ մինչև հարկադիր էլեկտրոնային աճուրդի վերսկսվելը, որոշում է կայացվել հարկադիր աճուրդներ անցկացնելու մասին, ապա դրա հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացը վերսկսվում է հայտարարված հարկադիր աճուրդներն անցկացնելուց հետո:
12. Վերսկսված հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտի մեկնարկային գին է սահմանվում չկայացած հարկադիր աճուրդներից հետո օրենքով սահմանվող մեկնարկային գինը: