116.0008.290107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 01 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11607021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
22 հունվարի 2007 թվականի N 08-Ն
i
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇՈՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԲԱՑԻԿԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» ենթակետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հաստատել 2007 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի` Բանակի օրվան նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 15-ԱՄՅԱԿԸ. ՀԱՅԱՍՏԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» նամականիշով միակողմանի բացիկի նմուշը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված 1
i
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հունվարի 22-ի
թիվ 08-Ն հրամանով
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ
._________________________________________________________________________.
| |Փոստային վճարման | Քանակը |Գործողության|Անվանագինը|Տպաքանակը|
| |պետական նշանների | |մեջ դնելու | (դրամ) |(հատ) |
| |անվանումը | |ժամկետը | | |
|____|____________________________________________________________________|
| 1 |ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ |
|____|____________________________________________________________________|
| 1.1|Բանակի օր. Հայկական |1 |I եռամսյակ | | |
| |բանակի 15-ամյակը |նամականիշով| | 85 | 3000 |
| | |միակողմանի | | | |
| | |բացիկ | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 1.2|(1.2-րդ կետն ուժը կորցրել է 26.10.07 թիվ 478-Ն հրաման) |
|____|____________________________________________________________________|
| 2 |ԵՎՐՈՊԱ |
|____|____________________________________________________________________|
| 2.1|Եվրոպա. Սկաուտական |1 նամականիշ|III եռամսյակ| 350 | 100000 |
| |շարժման 100-ամյակը | | | | |
|____|____________________________________________________________________|
| 3 |ՄՇԱԿՈՒՅԹ |
|____|____________________________________________________________________|
| 3.1|Հայկական |1 |III եռամսյակ| 480 | 20000 |
| |ճարտարապետական |գեղաթերթիկ | | | |
| |հուշարձաններ. Մեծ | | | | |
| |եղեռնի հուշահամալիր | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 3.2|Մեսրոպ Մաշտոցի անվան |1 նամականիշ|III եռամսյակ| 200 | 30000 |
| |Մատենադարան | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 3.3|Ժողովրդական |1 նամականիշ| IV եռամսյակ| 110 | 50000 |
| |նվագարաններ. Քամանչա | | | | |
|____|____________________________________________________________________|
| 4 |ՍՊՈՐՏ |
|____|____________________________________________________________________|
| 4.1|Չորրորդ համահայկական |1 |III եռամսյակ| 360 | 20000 |
| |խաղեր |գեղաթերթիկ | | | |
|____|____________________________________________________________________|
| 5 |ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ |
|____|____________________________________________________________________|
| 5.1|Կարեն Դեմիրճյանի |1 | II եռամսյակ| 240 | 1500 |
| |ծննդյան 75-ամյակը |նամականիշով| | | |
| | |միակողմանի | | | |
| | |բացիկ | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.2|Սիրանույշի ծննդյան |1 | II եռամսյակ| 240 | 1000 |
| |150-ամյակը |նամականիշով| | | |
| | |միակողմանի | | | |
| | |բացիկ | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.3|Գուսան Շերամի ծննդյան |1 նամականիշ|III եռամսյակ| 280 | 30000 |
| |150-ամյակը | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.4|Հայկական կոնյակի |1 նամականիշ|III եռամսյակ| 170 | 30000 |
| |տեխնոլոգ Մարգար | | | | |
| |Սեդրակյանի ծննդյան | | | | |
| |100-ամյակը | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.5|Գառզուի ծննդյան |2 նամականիշ|III եռամսյակ| 180,220 |2x 30000 |
| |100-ամյակը | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.6|Ակադեմիկոս Նորայր |1 նամականիշ|III եռամսյակ| 120 | 30000 |
| |Սիսակյանի ծննդյան | | | | |
| |100-ամյակը | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.7|Գ.Բաշինջաղյանի ծննդյան|2 նամականիշ|III եռամսյակ| 160,220 |2x 30000 |
| |150-ամյակը | | | | |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.8|Նեմրութ Բաղդասարյանի |1 նամականիշ| IV եռամսյակ| 200 | 50000 |
| |ծննդյան 100-ամյակը | | | | |
|____|____________________________________________________________________|
| 6 |III ՆՈՒՅՆԱՏԻՊ ԹՈՂԱՐԿՈՒՄ |
|____|____________________________________________________________________|
| 6.1|III նույնատիպ |4 նամականիշ|III եռամսյակ| 50, 60,|4x500000 |
| |թողարկում | | | 70,120 | |
|____|____________________________________________________________________|
| 7 |ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ |
|____|____________________________________________________________________|
| 7.1|Հայկական ծիրան |1 նամականիշ|III եռամսյակ| 350 | 30000 |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 7.2|Հայաստանի բուսական և |2 նամականիշ| IV եռամսյակ| 120,200 |2x 50000 |
| |կենդանական աշխարհ. | | | | |
| |Թռչուններ. | | | | |
| |Գանգրափետուր | | | | |
| |հավալուսն, սև անգղ | | | | |
|____|____________________________________________________________________|
| 8 |ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ |
|____|____________________________________________________________________|
| 8.1|Արևային ֆիզիկայի տարի|1 նամականիշ|III եռամսյակ| 170 | 30000 |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 8.2|Հայաստանի կապի |1 նամականիշ| IV եռամսյակ| 230 | 30000 |
| |զարգացում | | | | |
|____|____________________________________________________________________|
| 9 |ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ |
|____|____________________________________________________________________|
| 9.1|Համատեղ հայ-ֆրանսիական|2 նամականիշ| II եռամսյակ| 70,350 |2x100000 |
|____|____________________________________________________________________|
| 9.2|Համատեղ հայ-հունական |2 նամականիշ| IV եռամսյակ| 70,350 |2x 40000 |
|____|____________________________________________________________________|
| 10|ՄԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐՔ |
|____|____________________________________________________________________|
|10.1|Մանկությանը նվիրված |1 նամականիշ|III եռամսյակ| 35 | 100000 |
| |շարք. Մանուկների | | | | |
| |կողմից կատարված նկար | | | | |
|____|____________________________________________________________________|
| 11|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ |
|____|____________________________________________________________________|
|11.1|«Վարդան Մամիկոնյան» |1 | II եռամսյակ| 240 | 1000 |
| |շքանշան |նամականիշով| | | |
| | |միակողմանի | | | |
| | |բացիկ | | | |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 09.04.07 թիվ 80-Ն, 26.10.07 թիվ 478-Ն հրամաններ)
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հունվարի 22-ի
թիվ 08-Ն հրամանով
------------------
ԻՐՏԵԿ - բացիկի նմուշի պատկերը չի բերվում