Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 941-Ա Ո ...

 

 

041.0083.030207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2007 թվականի N 83-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 941-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 941-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Վ. Հակոբյանի, Ա. Վարդանյանի, Գ. Քյալյանի, Մ. Սիմոնյանի, Ա. Վանեսյանի, Ն. Մովսիսյանի և Վ. Օհանյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Լ. Մկրտչյանին, Կ. Բարոյանին, Ա. Հարությունյանին, Հ. Հակոբյանին, Ս. Սմբաթյանին, Գ. Զախարյանին և Կ. Դիլբարյանին:

Այդ կապակցությամբ «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Վ. Հակոբյան - ԵՊԲՀ-ի ռեկտոր» բառերը փոխարինել «Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերով, «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Վարդանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական» բառերը` «Կ. Բարոյան - ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ» բառերով, «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Քյալյան - ԵՊԲՀ-ի նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ» բառերը` «Ա. Հարությունյան - ԵՊԲՀ-ի բուժական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր» բառերով, «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Սիմոնյան - ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի» բառերը` «Հ. Հակոբյան - ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերով, «Ա. Վանեսյան - ԵՊԲՀ-ի կլինիկական օրդինատոր» բառերը` «Ս. Սմբաթյան - ԵՊԲՀ-ի դեղագործական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերով, «Ն. Մովսեսյան - ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերը` «Գ. Զախարյան - ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի» բառերով, իսկ «Վ. Օհանյան - ԵՊԲՀ-ի ընդհանուր կենսաբանության ամբիոնի ասպիրանտ» բառերը` «Կ. Դիլբարյան - ԵՊԲՀ-ի դեղագործության ամբիոնի ասպիրանտ» բառերով.

«Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Ս. Երիցյան - ՀՀ Նախագահի խորհրդական» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.02.2007
N 83-Ա
Որոշում