320.0202.160107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 01 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
27 դեկտեմբերի 2006 թվականի N 202-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները և չափանիշները»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 202-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ԳԼՈԻԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները և չափանիշները սահմանում են քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական անհրաժեշտ ծառայությունների տեսակները և չափանիշները` ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվելիք օդային երթևեկության հոսքերի տեսակներից:
2. Քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների հիմնական նպատակն աերոդրոմներում, երթուղիներում և Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների անվտանգության, կանոնավորության և արդյունավետության ապահովումն է: Օդերևութաբանական ծառայությունների մատուցումն իրականացվում է սույն փաստաթղթի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի հավելված 3-ի, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) ավիացիոն օդերևութաբանական կանոնադրության (Դոկ. 8896) դրույթների համաձայն: Օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմինը սույն կետում
նշված փաստաթղթերին և դրանցում կատարվող լրացումների ու փոփոխությունների համաձայն սահմանում է ծառայությունների մատուցման մանրամասն ընթացակարգերը, ներառյալ այդ գործընթացում մատուցվող օդերևութաբանական տեղեկատվության ձևն ու բովանդակությունը: Սահմանվող ընթացակարգերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համաձայնեցմանը` սույն կետում նշված պահանջների վերահսկողությունն իրականացնելու նպատակով:
3. Օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմինն ապահովում է օդերևութաբանական ծառայության անձնակազմի արհեստավարժությունը և պատրաստվածությունը` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից սահմանված պահանջների համաձայն:
4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) Աերոդրոմի օդերևութաբանական մարմին - Աերոդրոմում տեղակայված օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմինը: Աերոդրոմի օդային երթևեկության սպասարկման կարգավարական աշտարակին և/կամ մոտեցման կարգավարական ծառայությանը սպասարկող օդերևութաբանական մարմինը տեղակայվում է աերոդրոմում:
2) ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություն - օդերևութաբանական հետևող մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն երթուղում եղանակի փաստացի կամ սպասվող որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդել ցածր բարձրություններում կատարվող օդանավերի թռիչքների անվտանգության վրա:
3) ԱՏԻՍ (ATIS) - տեղեկատվության ավտոմատ հաղորդման ծառայություն աերոդրոմի շրջանում:
4) ԳԱՄԵՏ (GAMET) գոտիական կանխատեսում - բաց տեքստով, կրճատումներով կազմված գոտիական կանխատեսում ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար և կիրառելի է թռիչքների տեղեկատվական շրջանում:
5) Գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն - օդերևութաբանական կենտրոն, որը պատրաստում և պետություններին է առաքում համաշխարհային մասշտաբով եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներ բարձրություններում թվայնացված տեսքով:
6) Եղանակի կանխատեսում - օդերևութաբանական պայմանների նկարագրություն, որոնք սպասվում են որոշակի պահին կամ ժամանակահատվածում, որոշակի գոտում կամ օդային տարածության մասում:
7) Լեռնային ալիքներ - լեռնային արգելքների հանդիպած օդային հոսանքից առաջացած ալիքներ:
8) ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվություն - օդերևութաբանական հետևող մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն թռիչքի երթուղում փաստացի և/կամ սպասվող եղանակի որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ներազդել օդանավերի թռիչքների անվտանգության վրա:
9) ՎՈԼՄԵՏ (VOLMET) - Օդերևութաբանական տեղեկատվություն թռիչքում գտնվող օդանավերի համար: ՎՈԼՄԵՏ տեղեկատվությունը հաղորդվում է ռադիոհեռարձակման միջոցով կամ թվային տեսքով` տարածաշրջանային համաձայնագրերի հիման վրա և կարող է պարունակել METAR, SPECI, TAF, SIGMET և այլ բաղկացուցիչներ:
10) Քամու շեղում - քամու ուղղության և/կամ արագության փոփոխությունը տարածությունում` ներառյալ վերընթաց և վարընթաց հոսանքները, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ օդանավի վայրէջքի և թռիչքի վրա:
11) Օդերևութաբանական ամփոփագիր - հաղորդում օդերևութաբանական պայմանների դիտումների արդյունքների մասին, որոնք վերաբերում են որոշակի ժամանակի և տեղի:
12) Օդերևութաբանական մարմին(ներ) - քաղաքացիական ավիացիայի բնագավառում սույն փաստաթղթի դրույթների համաձայն օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմին(ներ)ը:
13) Օդերևութաբանական հետևող մարմին - թռիչքների տեղեկատվական շրջանի օդային երթևեկության սպասարկումն իրականացնող մարմնին ծառայություններ մատուցող օդերևութաբանական մարմինը:
14) Օդերևութաբանական տեղեկատվություն` - օդերևութաբանական ամփոփագիր, վերլուծություն, կանխատեսում և ցանկացած այլ հաղորդագրություն, որը վերաբերում է փաստացի կամ սպասվող օդերևութաբանական պայմաններին:
15) ՕՊՄԵՏ(OPMET) - օդերևութաբանական օպերատիվ տեղեկատվություն:
Այն սահմանումները և հասկացությունները, որոնք չեն արտահայտված սույն փաստաթղթում, պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի հավելված 3-ում ընդունված սահմանումներին և հասկացություններին:
ԳԼՈԻԽ 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
5. Քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունն իրենից ներկայացնում է նշված ծառայությունները մատուցող մարմնի կողմից սույն փաստաթղթի դրույթների համաձայն օդերևութաբանական տեղեկատվության տրամադրումը այդ տեղեկատվության օգտագործողներին: Ծառայությունների մատուցման (օդերևութաբանական տեղեկատվության տրամադրման) ապահովման նպատակով դրանք մատուցող մարմինն իրականացնում է.
ա) օդերևութաբանական դիտումներ, ամփոփագրերի կազմում ու տրամադրում, ավիացիոն կլիմատոլոգիական տեղեկատվության տրամադրում:
բ) եղանակի կանխատեսումների կազմում ու տրամադրում,
գ) գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնից քարտեզների ստացում և տրամադրում,
դ) օդերևութաբանական տվյալների միջազգային բանկերից ՕՊՄԵՏ (OPMET)-ի ստացում ու տրամադրում:
6. Աերոդրոմի օդերևութաբանական մարմինը կատարում է օդերևութաբանական դիտումներ և հաղորդում համապատասխան ամփոփագրեր: Դիտումներն ու ամփոփագրերն իրենց մեջ ներառում են կանոնավոր դիտումները և ամփոփագրերը, հատուկ դիտումները և հատուկ ամփոփագրերը, օդերևութաբանական ռադարով իրականացվող դիտումները:
7. Կանոնավոր դիտումներն իրականացվում են ամեն օր` շուրջօրյա ռեժիմով: Աերոդրոմում իրականացվող կանոնավոր դիտումների արդյունքում թողարկվում են հետևյալ ամփոփագրերը.
- աերոդրոմի ընթացիկ տեղական կանոնավոր օդերևութաբանական ամփոփագրեր (այսուհետ` տեղական կանոնավոր ամփոփագրեր),
- աերոդրոմի ընթացիկ կանոնավոր օդերևութաբանական ամփոփագրեր` ՄԵՏԱՐ (METAR):
Եթե տվյալ օդանավակայանը շուրջօրյա ռեժիմով չի աշխատում, ՄԵՏԱՐ ամփոփագրերը թողարկվում են մինչև օդանավակայանում թռիչքների վերսկսվելը` համաձայն աերոդրոմի օդերևութաբանական մարմնի և օդանավակայանում օդային երթևեկության սպասարկումն իրականացնող մարմնի միջև կնքված համաձայնագրի պահանջների:
Տեղական կանոնավոր ամփոփագրերը նախատեսված են ժամանող և մեկնող օդանավերի համար և տարածվում են միայն տվյալ աերոդրոմում:
Եղանակի կանոնավոր ամփոփագրերը` ՄԵՏԱՐ (METAR) նախատեսված են տվյալ աերոդրոմից դուրս տարածելու համար: ՄԵՏԱՐ ամփոփագրերը ուղարկվում են ՕՊՄԵՏ (OPMET) տվյալների միջազգային բանկերին:
8. Աերոդրոմում իրականացվող հատուկ դիտումների արդյունքում թողարկվում են հետևյալ ամփոփագրերը.
- աերոդրոմի հատուկ օդերևութաբանական ամփոփագրեր` ՍՊԵՍԻ (SPECI),
- աերոդրոմի տեղական հատուկ օդերևութաբանական ամփոփագրեր:
Հատուկ դիտումներ իրականացնելու անհրաժեշտությունը սահմանող չափանիշների ցանկը կազմում է տվյալ աերոդրոմի օդերևութաբանական մարմինը` օդային երթևեկության սպասարկման մարմնի, շահագործողների և այլ շահագրգիռ կողմերի հետ համաձայնության արդյունքում:
Հատուկ ամփոփագրերն ուղարկվում են ՕՊՄԵՏ տվյալների միջազգային բանկերին:
Կանոնավոր և հատուկ տեղական ամփոփագրերում և ՄԵՏԱՐ ու ՍՊԵՍԻ ամփոփագրերում ընդգրկվող տարրերը նշված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի 4.5 կետում:
9. Այն աերոդրոմներում, որտեղ տեղակայված են օդերևութաբանական ռադարներ, օդերևութաբանական մարմինը կատարում է ամպամածության, տեղումների և ամպրոպների օջախների տարածական տեղաշարժման և զարգացման դիտումներ:
Օդերևութաբանական ռադարի տեղեկատվության մեջ մտնում են`
ա) օջախի բնույթը,
բ) օջախի կենտրոնի տեղադրությունն աերոդրոմի տեղորոշիչ կետի նկատմամբ (ազիմուտը և հեռավորությունը),
գ) օջախների տեղաշարժի ընդհանուր ուղղությունը և արագությունը` կմ/ժ:
Դիտումների արդյունքները քարտեզների տեսքով հաղորդվում են աերոդրոմի հերթապահ սինոպտիկին և օդային երթևեկության սպասարկման կարգավարներին:
Աերոդրոմից 30 կմ շառավղով հեռավորության վրա ամպրոպների առկայության դեպքում տվյալները մտցվում են տեղեկատվության ավտոմատ հաղորդման ծառայության` ԱՏԻՍ (ATIS) հեռարձակման մեջ:
10. Եղանակի կանխատեսումների տեսակները ներառում են.
- եղանակի կանխատեսումներ աերոդրոմի համար` TAF (ՏԱՖ),
- կանխատեսումներ վայրէջքի համար` ՏՐԵՆԴ (TREND),
- գոտիական կանխատեսումներ ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար,
- ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվություն,
- ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություն,
- աերոդրոմային նախազգուշացումներ:
11. Աերոդրոմային կանխատեսումները որոշակի ժամանակահատվածում աերոդրոմի շրջանում սպասվող օդերևութաբանական պայմանների մասին սեղմ հաղորդագրություններ են:
Աերոդրոմում ՏԱՖ կանխատեսումների գործողության ժամկետը չպետք է լինի 9 ժամից պակաս և 24 ժամից ավելի: Կանոնավոր` 12 ժամ և պակաս տևողությամբ ՏԱՖ կանխատեսումները թողարկվում են 3 ժամը մեկ, իսկ 12-ից մինչև 24 ժամ տևողությամբ կանխատեսումները` ամեն 6 ժամը մեկ:
Այն դեպքում, երբ դիտվում կամ սպասվում է եղանակի տարրերի և երևույթների էական փոփոխություն, որը գործող կանխատեսման մեջ նախատեսված չէր, անմիջապես կազմվում է կանխատեսման ճշգրտում` ՏԱՖ ԱՄԴ (TAF AMD): ՏԱՖ կանխատեսումը և դրա ճշգրտումը ներառում է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի 6.2.3 կետում նշված հերթականությամբ տեղեկատվություն:
ՏԱՖ կանխատեսման մեջ ընդգրկված օդերևութաբանական տարրերի մասին տեղեկատվությունը նշված է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 5-ի 1.2 կետում:
ՏԱՖ և ՏԱՖ ԱՄԴ կանխատեսումները հաղորդվում են ՕՊՄԵՏ տվյալների միջազգային բանկերին և օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայություններին:
12. ՏՐԵՆԴ կանխատեսումները մտնում են տեղական կանոնավոր, կամ տեղական հատուկ, կամ ՄԵՏԱՐ, կամ ՍՊԵՍԻ ամփոփագրերի մեջ:
ՏՐԵՆԴ-ի գործողության տևողությունը 2 ժամ է` այն կազմելուց հետո:
13. Ելնելով 150 թռիչքային մակարդակից ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների ինտենսիվությունից և հաշվի առնելով օդային տարածքի օգտագործողների պահանջները` թռիչքային տեղեկատվական կենտրոնի կամ օդային երթևեկության կառավարման շրջանային կենտրոնի և այդ կենտրոնի գործունեությունը սպասարկող օդերևութաբանական մարմնի (այսուհետ` օդերևութաբանական հետևող մարմին) միջև կնքվող համաձայնագրով նախատեսվում են ցածր բարձրություններում գոտիական կանխատեսումների կանոնավոր թողարկում և տարածում: Այդպիսի թռիչքների համար կազմվում են ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություն և ԳԱՄԵՏ (GAMET) կանխատեսումներ:
ԱԻՐՄԵՏ-ը հաղորդվում է այլ օդերևութաբանական և օդային երթևեկության սպասարկման մարմիններին:
ԳԱՄԵՏ-ը եղանակի գոտիական կանխատեսում է ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար: Այն կազմվում է գործողությունը սկսվելուց առնվազն 1 ժամ առաջ և հաղորդվում է այլ օդերևութաբանական մարմիններին ու ցածր բարձրություններում թռիչք իրականացնող օդանավի անձնակազմին:
ԳԱՄԵՏ-ում օգտագործվում են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 5-ի 5-րդ կետի կրճատումները և թվային մեծությունները:
14. ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվությունը թողարկում է օդերևութաբանական հսկողության մարմինը:
ՍԻԳՄԵՏ-ի գործողության տևողությունը չպետք է գերազանցի 6 ժամը և պետք է թողարկվի գործողությունը սկսվելուց առնվազն 30 րոպե առաջ:
ՍԻԳՄԵՏ տեղեկատվություն ուղարկվում է ՕՊՄԵՏ տվյալների միջազգային բանկերին և այլ օդերևութաբանական մարմինների` համապատասխան համաձայնագրերի առկայության դեպքում:
15. Աերոդրոմային նախազգուշացում - համառոտ տեղեկատվություն օդերևութաբանական պայմանների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ գետնի վրայի ինքնաթիռների և աերոդրոմային սարքավորումների ու միջոցների վրա:
Աերոդրոմային նախազգուշացումները կազմվում են ոչ ուշ, քան 30 րոպե մինչև օդերևութաբանական երևույթի սկսվելը:
ԳԼՈԻԽ 3. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
16. Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման չափանիշները իրենց մեջ ներառում են սույն կարգի Գլուխ 2-ում ներկայացված օդերևութաբանական տեղեկատվության ձևավորման ու թողարկման չափանիշները, ինչպես նաև այն օգտագործողներին այդ տեղեկատվության տրամադրման (մատուցվող ծառայությունների) չափանիշները:
17. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերը թողարկվում են բաց տեքստով ԻԿԱՕ-ի հավելված 3-ի «A3-1» աղյուսակի նմուշին համապատասխան:
ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ ամփոփագրերը թողարկվում են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի «A3-2» աղյուսակի նմուշին համապատասխան:
Տեղական հատուկ ամփոփագրերի թողարկման համար օգտագործվում են հետևյալ չափանիշները.
ա) տվյալ աերոդրոմն օգտագործողների շահագործման նվազագույնին առավել մոտ դիտվող մեծությունների առկայությունը,
բ) օդային երթևեկության սպասարկման և շահագործողների տեղական այլ պահանջները բավարարող մեծություններ, որոնց վերաբերյալ կա համաձայնություն նրանց և օդերևութաբանական մարմնի միջև,
գ) ջերմաստիճանի 20C-ով կամ ավելի բարձրանալը` վերջին հաղորդագրությունում նշվածի համեմատությամբ, կամ ջերմաստիճանի բարձրանալը այն շեմային նշանակությունից, որի վերաբերյալ կա համաձայնություն օդերևութաբանական մարմնի, օդային երթևեկության սպասարկման մարմնի և շահագործողների միջև,
դ) առկա լրացուցիչ տեղեկատվություն, որն առնչվում է վայրէջքի, մոտեցման և բարձրություն հավաքելու գոտիներում ԻԿԱՕ-ի հավելված 3-ի «A3-1» աղյուսակում նշված օդերևութաբանական պայմանների առաջացմանը,
ե) ՍՊԵՍԻ ամփոփագիր կազմելու համար չափանիշ համարվող մեծություններ:
ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ ամփոփագրերի թողարկման չափանիշները նշված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 3-ի 2.3.2 և 4-րդ կետերում:
Հայաստանի Հանրապետությունում քամու արագությունը գետնի վրա չափվում է մ/վրկ-ով:
18. ՏԱՖ կանխատեսումը թողարկվում է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի «A5-1» աղյուսակում բերված նմուշին համապատասխան:
ՏԱՖ կանխատեսումն ընդգրկում է գետնամերձ քամու, տեսանելիության, եղանակային երևույթների, ամպամածության, իսկ 24 ժամ տևողությամբ ՏԱՖ-ը` նաև առավելագույն և նվազագույն ջերմաստիճանի մասին տվյալներ:
ՏԱՖ կանխատեսման փոփոխությունների խմբի չափանիշները մանրամասն ներկայացված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 5-ի 1.3 կետում:
19. ՏՐԵՆԴ կանխատեսումները թողարկվում են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 3-ի
«A3-1» և «A3-2» աղյուսակների նմուշներին համապատասխան: ՏՐԵՆԴ տիպի կանխատեսումներում օգտագործվում են հաղորդագրության նույն միավորները և սանդղակները, որոնցում դրանք զետեղված են:
ՏՐԵՆԴ կանխատեսման մեջ նշվում են մեկ կամ մի քանի հետևյալ տարրերը` գետնամերձ քամին, տեսանելիությունը, եղանակային երևույթները և ամպամածությունը: Դրանում ընդգրկվում են այն տարրերը, որոնց զգալի փոփոխություն է սպասվում:
ՏՐԵՆԴ կանխատեսման առանձին տարրերի մանրամասն չափանիշները նշված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 5-ի 2.2 կետում:
20. Ցածր բարձրություններում թռիչքների համար գոտիական կանխատեսումների (ԳԱՄԵՏ) թողարկման չափանիշները հետևյալն են.
ա) ընդարձակ տարածությունում 60 կմ/ժ-ից ավելի միջին արագությամբ գետնամերձ քամին,
բ) տեսանելիությունը երկրի մակերևույթին ընդարձակ տարածությունում 5000 մետրից պակաս` ներառյալ տեսանելիությունը վատացնող եղանակային երևույթները,
գ) եղանակային յուրահատուկ երևույթները` ներառյալ ամպրոպն ու ավազի և փոշու ուժեղ փոթորիկները,
դ) սարերի փակված լինելը,
ե) մասնատված կամ համատարած ամպամածություն ընդարձակ տարածությունում` գետնի մակերևույթից 1000 ֆուտ (300 մետրից) ցածր բարձրությամբ և/կամ ցանկացած կույտաանձրևային կամ աշտարակաձև կույտավոր ամպերը` նշելով նրանց ներքին և վերին սահմանների բարձրությունները,
զ) սառցակալումը` բացառությամբ կոնվեկտիվ ամպերում առաջացածների,
է) մրրկայնությունը` բացառությամբ կոնվեկտիվ ամպերում առաջացածների,
ը) ճնշումային դաշտերի և մթնոլորտային ճակատների առկայությունը և նրանց սպասվելիք տեղաշարժն ու զարգացումը,
թ) քամիները և օդի ջերմաստիճանը հետևյալ բացարձակ բարձրությունների համար` 2000 ֆուտ, 5000 ֆուտ և 1000 ֆուտ, (600 մ, 1500 մ և 3000 մ)
ժ) 00C-ի բարձրությունը երկրի մակերևույթից,
ժա) սպասվող նվազագույն ճնշումը Քյու Էն Էյջ (QNH):
21. ՍԻԳՄԵՏ տեղեկատվություն ընդգրկում է ստորև թվարկվող հետևյալ երևույթները.
ա) ամպրոպ,
բ) միջին և ուժեղ մրրկայնություն,
գ) ուժեղ սառցակալում,
դ) լեռնային ալիք,
ե) փոշու ուժեղ փոթորիկ,
զ) ուժեղ ավազափոթորիկ,
է) կարկուտ:
ՍԻԳՄԵՏ տեղեկատվության չափանիշների մանրամասն նկարագրությունը բերված է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 6-ի 1-ին կետում:
22. ԱԻՐՄԵՏ տեղեկատվությունն ընդգրկում է 150 թռիչքային մակարդակից ցածր բարձրություններում ստորև թվարկվող հետևյալ երևույթները.
ա) ընդարձակ տարածությունում 60 կմ/ժ-ից ավելի միջին արագությամբ գետնամերձ քամին,
բ) երկրի մակերևույթին, ընդարձակ տարածությունում 5000 մետրից պակաս տեսանելիությունը` ներառյալ տեսանելիությունը վատացնող եղանակային երևույթները,
գ) ամպրոպները,
դ) սարերի փակված լինելը,
ե) մասնատված կամ համատարած ամպամածությունն ընդարձակ տարածությունում` գետնի մակերևույթից 300 մետրից (1000 ֆուտ) ցածր բարձրությամբ` նշելով նրանց ներքին և վերին սահմանների բարձրությունները և չափման միավորը,
զ) կույտաանձրևային ամպերը,
է) աշտարակաձև կույտավոր ամպերը,
ը) միջին սառցակալումը,
թ) միջին մրրկայնությունը,
ժ) միջին լեռնային ալիքը:
ՍԻԳՄԵՏ և ԱԻՐՄԵՏ տեղեկատվություններում ընդգրկված երևույթներին վերաբերող չափանիշների մանրամասները նշված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 6-ի 4-րդ կետում:
23. Աերոդրոմային նախազգուշացումները թողարկվում են ներքոհիշյալ մեկ կամ մի քանի փաստացի կամ սպասվող երևույթների ծագման դեպքում.
- ամպրոպների,
- կարկուտների,
- ձյան,
- սառչող տեղումների,
- եղյամի,
- ավազի փոթորկի,
- փոշու փոթորկի,
- բարձրացող ավազի կամ փոշու,
- ուժեղ գետնամերձ քամու և պոռթկումների,
- քամու շեղման,
- հողմային փոթորկման,
- սառնամանիքի,
- այլ երևույթների` համաձայնեցված տեղական մակարդակով:
Քամու շեղումը, եթե հնարավոր է, պետք է նշել ըստ թռիչքագոտու հատվածների:
Քամու շեղման ինտենսիվության չափանիշները 30 մետր բարձրության վրա`
թույլ 0-2 մ/վ,
միջին 2-4 մ/վ,
ուժեղ 4-6 մ/վ,
շատ ուժեղ 6 մ/վ ավելի:
24. Օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմին(ներ)ը սույն փաստաթղթում նշված տեղեկատվությունը տրամադրում են (ծառայություններ են մատուցում).
ա) օդաչուական անձնակազմերին և օդանավ շահագործողներին,
բ) օդային երթևեկության կառավարման մարմիններին,
գ) որոնողափրկարարական ծառայության մարմիններին,
դ) աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանը:
ե) այլ շահագրգիռ մարմիններին (այդ թվում նաև` օդերևութաբանական տվյալների միջազգային բանկերին) և այլ օգտագործողներին` ըստ համաձայնության:
Մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները միմյանցից տարբերվում են տրամադրվող տեղեկատվության տեսակներով և դրանց համադրությամբ:
25. Թռիչքների նախապատրաստման և պլանավորման հետ կապված օդաչուական անձնակազմերին և այլ շահագրգիռ շահագործողներին ներկայացվող փաստաթղթերում օդերևութաբանական մարմինն ընդգրկում է ստորև թվարկված բոլոր տարրերը կամ դրանցից ցանկացած մեկը`
ա) բարձրություններում քամու և ջերմաստիճանի մասին ընթացիկ ու կանխատեսվող տվյալներ,
բ) տրոպոպաուզայի բարձրությունը և ջերմաստիճանը, ինչպես նաև առավելագույն քամու ուղղությունը, արագությունը և բարձրությունը,
գ) երթուղում փաստացի և սպասվող եղանակային յուրահատուկ երևույթները,
դ) կանխատեսում վերասլացքի համար,
ե) մեկնելու աերոդրոմի, վերասլացքի պահուստային աերոդրոմի, երթուղում գտնվող վայրէջքի համար նախանշված պահուստային աերոդրոմների ՄԵՏԱՐ ամփոփագրերը, առկայության դեպքում` նաև ՍՊԵՍԻ ամփոփագրերը,
զ) մեկնման և վայրէջքի համար նախանշված աերոդրոմների, ինչպես նաև վերասլացքի, երթուղում գտնվող և վայրէջքի համար նախանշված պահուստային աերոդրոմների ՏԱՖ կանխատեսումները,
է) ՍԻԳՄԵՏ և օդում գտնվող օդանավերից ստացված հատուկ տեղեկատվությունները,
ը) ՍԻԳՄԵՏ տեղեկատվություն ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար,
թ) օդերևութաբանական ռադարների տվյալները,
ժ) օդերևութաբանական արբանյակներից ստացվող լուսանկարները,
ի) ընթացիկ և կանխատեսումային քարտեզները:
26. Ըստ հարցման, խորհրդատվությունը և թռիչքային փաստաթղթերի ցուցադրումը սովորաբար ապահովվում են մեկնումը սպասարկող աերոդրոմում: Այն դեպքերում, երբ տվյալ աերոդրոմն այդպիսի սպասարկում չի կատարում, օդերևութաբանական մարմնի և համապատասխան շահագործողի միջև համաձայնագրի հիման վրա միջոցներ են ձեռնարկվում օդանավի անձնակազմի կողմից ներկայացված պահանջներն ապահովելու համար:
Այն տեղեկատվությունը, որը ցուցադրվում է քարտեզների տեսքով (բարձրություններում քամու և ջերմաստիճանի, եղանակային յուրահատուկ երևույթների վերաբերյալ), ուժի մեջ է քարտեզի վրա նշված ժամկետում: Այդպիսի քարտեզներում ներկայացված տեղեկատվությունը նշված է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 8-ի 4.3 կետում:
Այն դեպքերում, երբ բարձրություններում քամու և ջերմաստիճանի մասին տեղեկությունները ներկայացվում են աղյուսակների տեսքով, դրանցում ներառված տվյալները պետք է համապատասխանեն թռիչքային մակարդակների համար նախատեսված բարձունքային քարտեզներում նշված բարձրություններին:
27. Ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար բաց տեքստով տրվող փաստաթղթերում պետք է ընդգրկվի հետևյալ տեղեկատվությունը`
ա) ՍԻԳՄԵՏ և ԱԻՐՄԵՏ տեղեկատվություն,
բ) ԳԱՄԵՏ գոտիական կանխատեսում:
28. Օդերևութաբանական մարմինը թռիչքում գտնվող օդանավերի համար նախատեսված օդերևութաբանական տեղեկատվությունը տրամադրում է օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին, ինչպես նաև այն ներկայացնում է ՎՈԼՄԵՏ ռադիոհեռարձակումներում:
Թռիչքում գտնվող օդանավերին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվությունն օդային երթևեկության սպասարկման մարմիններին ներկայացվում է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի գլուխ 10-ի պահանջներին համապատասխան:
ՎՈԼՄԵՏ ռադիոհեռարձակվող հաղորդումների օդերևութաբանական տեղեկատվությունը հաղորդվում է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի գլուխ 11-ին համապատասխան:
29. Թռիչքի պատրաստվող օդաչուական անձնակազմերին խորհրդատվության ժամանակ աերոդրոմի օդերևութաբանական մարմինն իրականացնում է հետևյալ վերջին տեղեկատվության ցուցադրումը (տրամադրումը).
ա) ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ ամփոփագրեր,
բ) ՏԱՖ և ՏՐԵՆԴ կանխատեսումներ,
գ) նախազգուշացումներ տեղի աերոդրոմում,
դ) կանխատեսում վերասլացքի համար,
ե) ՍԻԳՄԵՏ և ԱԻՐՄԵՏ տեղեկատվություններ,
զ) ընթացիկ և կանխատեսումային քարտեզներ,
է) Երկրի օդերևութաբանական արբանյակներից ստացված լուսանկարներ,
ը) օդերևութաբանական ռադարներից ստացված տեղեկատվություն:
30. Օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների փոխադարձ համաձայնությամբ, ցուցադրումը կարող է օգտագործվել խորհրդատվության փոխարեն:
31. Թռիչքային փաստաթղթերին առնչվող պահանջները և չափանիշները ներկայացված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 8-ի 4-րդ կետում:
32. Օդային երթևեկության սպասարկման մարմինների հետ խորհրդակցելով` օդերևութաբանական մարմինը նրանց է տրամադրում անհրաժեշտ օդերևութաբանական վերջին տեղեկատվությունը:
Օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից հարցված օդերևութաբանական տեղեկատվությունը ներկայացվում է առավելագույն կարճ ժամանակահատվածում:
33. Աերոդրոմի համապատասխան օդերևութաբանական մարմինն աերոդրոմային կարգավարական կետին տրամադրում է հետևյալ օդերևութաբանական տեղեկատվությունը`
ա) տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրեր, ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ ամփոփագրեր, ՏԱՖ և ՏՐԵՆԴ կանխատեսումներ` ճշտումներով հանդերձ, համապատասխան աերոդրոմում,
բ) տեղեկատվություններ ՍԻԳՄԵՏ, ԱԻՐՄԵՏ, աերոդրոմային նախազգուշացումներ,
գ) ցանկացած լրացուցիչ օդերևութաբանական տեղեկատվություն, որի վերաբերյալ նրանց միջև գոյություն ունի համաձայնագիր:
34. Աերոդրոմի օդերևութաբանական մարմինը մոտեցման կարգավարին, ըստ անհրաժեշտության, տրամադրում է հետևյալ օդերևութաբանական տեղեկատվությունը`
ա) տեղական կանոնավոր և հատուկ, ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ տեղեկագրեր, այդ թվում` տվյալներ ընթացիկ մթնոլորտային ճմշման մասին, ՏԱՖ և ՏՐԵՆԴ կանխատեսումներ` ճշտումներով հանդերձ,
բ) ՍԻԳՄԵՏ և ԱԻՐՄԵՏ տեղեկատվություններ, օդանավերից ստացվող հատուկ հաղորդագրություն և աերոդրոմային նախազգուշացումներ,
գ) ցանկացած լրացուցիչ օդերևութաբանական տեղեկատվություն, որի վերաբերյալ նրանց միջև գոյության ունի համաձայնագիր:
35. Համապատասխան օդերևութաբանական հետևող մարմինը, անհրաժեշտության դեպքում, թռիչքային տեղեկատվական կենտրոնին կամ շրջանային կարգավարական կենտրոնին տալիս է հետևյալ տեղեկատվությունը`
ա) ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ տեղեկագրեր, այդ թվում` աերոդրոմում մթնոլորտային ճնշման մասին ընթացիկ տվյալներ, ՏԱՖ և ՏՐԵՆԴ կանխատեսումներ` ճշտումներով հանդերձ, և պատասխանում է թռիչքային տեղեկատվական կենտրոնի կամ շրջանային կարգավարական կենտրոնի հարցումներին` ըստ տեղական համաձայնագրի,
բ) քամու և օդի ջերմաստիճանի կանխատեսումներ բարձրություններում, եղանակային յուրահատուկ երևույթների կանխատեսումներ թռիչքի երթուղում` ճշտումներով հանդերձ, մասնավորապես` այնպիսի երևույթների, որոնք կարող են արգելք հանդիսանալ թռիչքների իրականացմանը վիզուալ թռիչքների կանոններով` ՍԻԳՄԵՏ և ԱԻՐՄԵՏ տեղեկատվություններ, թռիչքում գտնվող օդանավերից ստացվող հատուկ հաղորդագրություններ,
գ) այլ օդերևութաբանական տեղեկատվություն` ըստ թռիչքային տեղեկատվության կենտրոնի կամ շրջանային կարգավարական կենտրոնի հարցումների,
ե) դեպի մթնոլորտ ռադիոակտիվ նյութերի վթարային արտանետումների մասին ստացվող տեղեկատվություն` համաձայնեցված օդերևութաբանական և օդային երթևեկության սպասարկման լիազորված մարմինների միջև:
36. Օդերևութաբանական մարմինը որոնողափրկարարական ծառայության մարմիններին օդերևութաբանական տեղեկատվությամբ ապահովում է նրանց միջև համաձայնագրի հիման վրա:
37. Որոնողափրկարարական աշխատանքները համակարգող կենտրոններին պետք է տրամադրվեն անհայտ կորած օդանավի գտնվելու վերջին վայրի և տվյալ օդանավի նշված երթուղու օդերևութաբանական պայմանների մասին տեղեկատվություն, որտեղ ընդգրկվում են.
ա) եղանակային յուրահատուկ երևույթները թռիչքի երթուղում,
բ) ամպերի քանակը, տեսակը (մասնավորապես` կույտաանձրևային), դրանց ստորին և վերին սահմանների բարձրությունը,
գ) տեսանելիությունը և նրա վատթարացումն առաջացնող երևույթները,
դ) գետնամերձ քամին և քամին բարձրություններում,
ե) գետնի մակերևույթի վիճակը, մասնավորապես` ձյան ծածկույթի կամ ջրի առկայությունը:
38. Ըստ որոնողափրկարարական աշխատանքը համակարգող կենտրոնի հարցման, նշանակված օդերևութաբանական մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի անհայտ կորած օդանավի անձնակազմին տրված թռիչքային փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար:
Որոնողափրկարարական գործողությունների իրականացմանն աջակցելու համար նշանակված օդերևութաբանական մարմինը հարցման դեպքում պետք է ներկայացնի`
ա) լրիվ և մանրամասն տեղեկատվություն որոնման շրջանի ընթացիկ և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին,
բ) տեղեկատվություն թռիչքի երթուղու ընթացիկ և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին, այդ թվում` այն թռիչքների երթուղիների, որոնցով որոնողական օդանավերը հեռանում են աերոդրոմից և վերադառնում աերոդրոմ:
39. Օդերևութաբանական մարմինն ապահովում է օդերևութաբանական վերջին տեղեկատվության տրամադրումը աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանը` համաձայն նրա հետ գործող համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների:
40. Աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանը, անհրաժեշտության դեպքում, տրվում է հետևյալ տեղեկատվությունը.
ա) տեղեկատվություն, որը նախատեսված է համապատասխան աերոնավիգացիոն ժողովածուի մեջ հրատարակելու համար,
բ) տեղեկատվություն ՆՕՏԱՄ (NOTAM) նախապատրաստելու համար, որը ներառում է`
1. ավիացիոն օդերևութաբանական սպասարկումն սկսելու, դադարեցնելու և նշանակալից փոփոխությունների վերաբերյալ,
2. մթնոլորտ ռադիոակտիվ նյութերի վթարային արտանետումների վերաբերյալ:
գ) տեղեկատվություն, որն անհրաժեշտ է աերոնավիգացիոն տեղեկատվության շրջաբերականներ նախապատրաստելու համար` ներառելով մասնավորապես.
1. ավիացիայի օդերևութաբանական սպասարկման հարցերում, կանոններում և դրանց մատուցման միջոցներում սպասվող կարևոր փոփոխությունները,
2. օդանավերի թռիչքների իրականացման վրա օդերևութաբանական որոշակի երևույթների ազդեցությունը:
41. Աերոդրոմային կլիմատոլոգիական աղյուսակներում ներառվում է ԻԿԱՕ-ի Հավելված 3- ի լրացում 7- ի 3.1 կետում նշված տեղեկատվությունը:
Աերոդրոմային կլիմատոլոգիական հաղորդագրությունները ներառում են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 7-ի 3.2 կետի պայմանները: