Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ...

 

 

100.1075.051206

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»         12           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006406

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1075-Ն

 

i

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 2353-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի պահանջների.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1.1. Ֆիզիկական դաստիարակության համալիր ծրագրի համաձայն հանրակրթական հաստատությունների բոլոր աշակերտներին ուսումնական տարվա սկզբին բժշկական զննման ենթարկելու և արդյունքում հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերի բաժանման չափորոշիչը` համաձայն հավելվածի /կցվում է/:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանին` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության վարչությունների պետերի հետ համատեղ ապահովել սույն հրամանի ներդրումը բժշկական հաստատություններում:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2006 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1075-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ

 

1. Հանրակրթական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերը բաժանվում են` ելնելով երեխայի հիվանդության պատմության տվյալներից, ֆիզիկական զարգացումից ու պատրաստվածությունից, առողջական վիճակից, օրգանիզմի մարզվածության աստիճանից` համաձայն ենթահավելված 1-ի (կցվում է):

2. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման խմբերի բաժանումը կատարվում է ուսումնական տարվա սկզբում տարածքային սպասարկման բժշկական հաստատության կողմից (տեղամասային պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, գյուղական առողջության կենտրոն)` համաձայն տվյալ տարվա ընթացքում աշակերտների բժշկական զննման արդյունքների: Բժշկական զննման արդյունքում տրվում է եզրակացություն` աշակերտի առողջական վիճակի և ֆիզիկական զարգացման մասին:

3. Աշակերտների բժշկական զննումը կազմակերպվում է տարվա ընթացքում տեղամասային բժիշկների կողմից` առողջ երեխայի հսկողության ծավալով, երեխայի ծննդյան ամսաթվին համապատասխան: Ըստ անհրաժեշտության զննմանը պետք է ներգրավվեն համապատասխան նեղ մասնագետներ (վիրաբույժ, օրթոպեդ, ակնաբույժ, նյարդաբան, ռևմատոլոգ և այլն), ինչպես նաև իրականացվեն լաբորատոր-գործիքային հետազոտություններ:

4. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման խմբերը տարվա ընթացքում կարող են փոփոխվել` ելնելով երեխայի առողջական վիճակից: Բժշկական հսկողության ընթացքում անհրաժեշտ է նաև հիվանդությունների և տրավմաների վերականգնման շրջանում ֆիզիկական ծանրաբեռնվածության ճիշտ որոշումը, ինչպես նաև դրա աստիճանական մեծացումը` ծանրաբեռնումը` համաձայն ենթահավելված 2-ի (կցվում է):

5. Յուրաքանչյուր աշակերտի առողջական վիճակի և ֆիզիկական զարգացման մասին տրված եզրակացությունը, «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման խմբի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են աշակերտի բժշկական քարտում: Տարվա ընթացքում աշակերտի տեղափոխումը մեկ խմբից մյուսը կատարվում է տեղամասային բժշկի գրավոր եզրակացության հիման վրա:

6. Նախապատրաստական խմբի պարապմունքներն անց են կացվում հիմնական խմբի հետ, նույն ուսումնական ծրագրով:

7. Երկու խմբերն էլ հանձնում են ստուգողական նորմատիվներ, միայն այն տարբերությամբ, որ նախապատրաստական խմբի համար պահանջվում է որոշ սահմանափակում, երեխայի ֆունկցիոնալ հնարավորությունների շրջանակներում, սահմանում աստիճանաբար մեծացնելով պահանջվող նորմայի սահմաններում:

8. Նախապատրաստական խմբում, երեխաների ֆիզիկական ընդհանուր պատրաստականությունը բարձրացնելու նպատակով, իրականացվում են լրացուցիչ պարապմունքներ: Նախապատրաստական խմբի երեխաներին չի թույլատրվում մասնակցել սպորտային մրցումներին:

 

Ենթահավելված N 1

 

ՀԻՄՆԱԿԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|  Խումբը  | Խմբի բժշկական բնութագիրը |       Թույլատրելի ֆիզիկական       |

|          |                          |    ծանրաբեռնվածության ծավալները   |

|__________|__________________________|___________________________________|

|    1     |             2            |                  3                |

|__________|__________________________|___________________________________|

|Հիմնական  |Հիմնական խմբին դասվում են |1. Պարապմունքներ «ֆիզիկական        |

|          |առողջության կողմից շեղում |կուլտուրա» առարկայի դասավանդման    |

|          |չունեցող, ինչպես նաև      |ծրագրի ծավալով:                    |

|          |առողջության կողմից աննշան |2. Ստուգիչ նորմատիվների հանձնում:  |

|          |մորֆոֆունկցիոնալ շեղում   |3. Պարապմունքներ դպրոցի սպորտային  |

|          |ունեցող, բայց բավարար     |ցանկացած սեկցիայում:               |

|          |ֆիզիկական զարգացում և     |Թույլատրվում է մասնակցել           |

|          |պատրաստականություն ունեցող|սպորտմրցումներին (մեկ սպորտաձևից   |

|          |աշակերտները:              |միայն):                            |

|__________|__________________________|___________________________________|

|Նախապատ-  |Նախապատրաստական խմբին     |1. Պարապմունքներ «ֆիզիկական        |

|րաստական  |դասվում են առողջության և  |կուլտուրա» առարկայի դասավանդման    |

|          |ֆիզիկական զարգացման կողմից|ծրագրի ծավալով:                    |

|          |աննշան շեղումներ և  ոչ    |2. Ստուգիչ նորմատիվների հանձնում`  |

|          |բավարար ֆիզիկական         |ֆիզիկական ծանրաբեռնվածությունը     |

|          |պատրաստականություն ունեցող|ֆունկցիոնալ հնարավորությունների    |

|          |աշակերտները:              |սահմանում` այն բարձրացնելով        |

|          |                          |աստիճանաբար և  չափավորված:         |

|          |                          |3. Չի թույլատրվում մասնակցել       |

|          |                          |սպորտմրցումներին:                  |

|__________|__________________________|___________________________________|

|Հատուկ    |Հատուկ խմբին դասվում են   |1. Պարապմունքներ հատուկ ուսումնական|

|          |աշակերտները, որոնք ունեն  |ծրագրով` հաշվի առնելով հիվանդության|

|          |առողջության մշտական կամ   |բնույթը և  ծանրության աստիճանը:    |

|          |ժամանակավոր բնույթի       |2. Անհրաժեշտության դեպքում`        |

|          |այնպիսի նշանակալից        |պարապմունքներ բուժական             |

|          |շեղումներ, որոնք          |ֆիզկուլտուրայով համապատասխան       |

|          |ուսումնական պրոցեսի համար |բժշկական կազմակերպությունում:      |

|          |հակացուցումներ չեն, սակայն|                                   |

|          |պահանջում են ֆիզիկական    |                                   |

|          |ծանրաբեռնվածության        |                                   |

|          |սահմանափակում, հարկ եղած  |                                   |

|          |դեպքում` բուժական հատուկ  |                                   |

|          |վարժություններ:           |                                   |

._________________________________________________________________________.

 

Ենթահավելված N 2

 

ԸՍՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՄԲԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

| Հիվանդություններ |                    Բժշկական խմբերը                   |

|  և  ախտաբանական  |______________________________________________________|

|     վիճակներ     |      Հատուկ      | Նախապատրաստական |    Հիմնական     |

|__________________|__________________|_________________|_________________|

|1. Սիրտ-անոթային  |                  |                 |                 |

|համակարգի         |                  |                 |                 |

|ախտահարումներ     |                  |                 |                 |

|__________________|                  |                 |                 |

|1.1. Ռևմատիկ      |Թույլատրվում է ոչ |Թույլատրվում է ոչ|Կարելի է         |

|միոկարդիտ`        |շուտ, քան 8-10    |շուտ, քան մեկ    |թույլատրել սուր  |

|լավացման,         |ամիս անց սուր     |տարի անց` սուր   |շրջանից հետո` 2  |

|ռեկոնվալեսցենցիայի|շրջանից հետո և    |շրջանից հետո, երբ|տարի անց         |

|շրջանում          |միայն այն դեպքում,|բացակայում են    |սիրտ-անոթային    |

|                  |երբ բացակայում են |սրտի և  հոդերի   |համակարգի        |

|                  |արյան             |ախտահարման       |ֆունկցիոնալ փորձի|

|                  |շրջանառության     |կլինիկական       |բարեհաջող        |

|                  |անբավարարության և |երևույթները:     |ռեակցիայի        |

|                  |ակտիվ պրոցեսի     |                 |ժամանակ, երբ     |

|                  |նշանները:         |                 |օրգանիզմի        |

|                  |                  |                 |ընդհանուր վիճակը |

|                  |                  |                 |գնահատվում է լավ:|

|__________________|__________________|_________________|_________________|

|1.2. Ինֆեկցիոն    |Թույլատրվում է    |Թույլատրվում է   |Թույլատրվում է   |

|տոքսիկ ծագում     |դպրոց հաճախումները|հիվանդության սուր|սուր շրջանից հետո|

|ունեցող միոկար-   |վերսկսելուց հետո  |շրջանից 6 ամիս   |12 ամիս անց, երբ |

|դիոդիստրոֆիաներ   |                  |անց` սրտի        |օրգանիզմի        |

|                  |                  |ախտահարման       |ընդհանուր վիճակը |

|                  |                  |նշանների         |գնահատվում է լավ:|

|                  |                  |բացակայության    |                 |

|                  |                  |դեպքում          |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|1.3. Սրտի         |Թույլատրվում է ոչ |Թույլատրվում է ոչ|Չի թույլատրվում  |

|փականային ապարատի |շուտ, քան 10-12   |շուտ, քան 2 տարի |                 |

|ախտահարումներ     |ամիս անց` սուր և  |անց` սուր        |                 |

|ա) միտրալ փականի  |ենթասուր          |ռևմատիկ  պրոցեսից|                 |

|անբավարարություն  |էնդոկարդիտից հետո,|հետո, երբ        |                 |

|                  |երբ բացակայում է  |ֆիզիկական ծանրա- |                 |

|                  |ռևմատիկ  ակտիվ    |բեռնվածության    |                 |

|                  |պրոցեսը և  չկան   |նկատմամբ         |                 |

|                  |արյան             |սիրտ-անոթային    |                 |

|                  |շրջանառության     |համակարգի տված   |                 |

|                  |խանգարումներ      |ռեակցիան բավարար |                 |

|                  |                  |է և  մինչ այդ    |                 |

|                  |                  |հաջողությամբ     |                 |

|                  |                  |պարապել է հատուկ |                 |

|                  |                  |խմբում           |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|բ) միտրալ ստենոզ, |Թույլատրումը խիստ |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|աորտալ փականի     |անհատական է       |                 |                 |

|ախտահարում, սրտի  |                  |                 |                 |

|փականային ապարատի |                  |                 |                 |

|կոմբինացված       |                  |                 |                 |

|ախտահարում        |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|1.4. Սիրտ-անոթային|Թույլատրվում է այն|Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|համակարգի բնածին  |դեպքում, երբ չկան |                 |                 |

|պաթոլոգիա: Բնածին |աջ փորոքի         |                 |                 |

|արատներ առանց     |գերբեռնվածություն |                 |                 |

|ցիանոզի և  առանց  |և  հեմոդինամիկայի |                 |                 |

|արյան             |փոփոխություններ   |                 |                 |

|շրջանառության     |                  |                 |                 |

|խանգարումների     |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|1.5. Սիրտ-անոթային|Չի թույլատրվում   |Թույլատրվում է   |Թույլատրվում է,  |

|համակարգի         |                  |                 |երբ սիրտ-անոթային|

|ֆունկցիոնալ       |                  |                 |ֆունկցիոնալ փորձի|

|խանգարումներ      |                  |                 |նկատմամբ         |

|(պատանեկան սիրտ,  |                  |                 |օրգանիզմի        |

|վեգետոանոթային    |                  |                 |ռեակցիան դրական է|

|դիստոնիա)         |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|1.6. Հիպերտոնիա   |Թույլատրվում է    |Թույլատրվում է`  |Չի թույլատրվում  |

|երիտասարդական     |                  |ըստ բժշկի        |                 |

|                  |                  |եզրակացության    |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|1.7. Սրտի արատներ |Թույլատրումը խիստ |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|հետվիրահատական    |անհատական է:      |                 |                 |

|շրջանում          |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|2. Շնչառական      |                  |                 |                 |

|համակարգի         |                  |                 |                 |

|հիվանդություններ  |                  |                 |                 |

|__________________|                  |                 |                 |

|2.1. Բրոնխիալ     |Թույլատրվում է    |Թույլատրվում է ոչ|Թույլատրվում է ոչ|

|ասթմա             |թեթև  և  միջին    |շուտ, քան վերջին |շուտ, քան վերջին |

|                  |ծանրության ձևերի  |նոպայից 1 տարի   |նոպայից 2 տարի   |

|                  |ժամանակ:          |հետո, կայուն     |անց, կայուն      |

|                  |                  |ռեմիսիայի դեպքում|ռեմիսիայի դեպքում|

|__________________|__________________|_________________|_________________|

|2.2. Թոքերի       |Թույլատրվում է    |Թույլատրվում է   |Չի թույլատրվում  |

|քրոնիկական ոչ     |սրացումների       |հիվանդության     |                 |

|սպեցիֆիկ          |բացակայության կամ |կայուն ռեմիսիայից|                 |

|հիվանդություններ, |հետվիրահատական    |կամ              |                 |

|թոքի              |շրջանի հարթ       |վիրահատությունից |                 |

|հետվիրահատական    |ընթացքի դեպքում   |հետո մեկ տարի    |                 |

|վիճակներ`         |                  |անց, սրացումների |                 |

|լոբէկտոմիա և  թոքի|                  |բացակայության կամ|                 |

|սեգմենտար         |                  |հետվիրահատական   |                 |

|ռեզեկցիա, թոքի    |                  |շրջանի հարթ      |                 |

|հեռացում          |                  |ընթացքի դեպքում  |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|2.3. Թոքերի       |Թույլատրվում է    |Թույլատրվում է   |Չի թույլատրվում  |

|տուբերկուլոզ      |կոմպենսացիայի և   |կայուն ռեմիսիայի |                 |

|                  |սուբկոմպենսացիայի |շրջանում, երբ    |                 |

|                  |փուլում և  1-ին   |բացակայում են    |                 |

|                  |աստիճանի շնչառական|շնչառական        |                 |

|                  |անբավարարության   |անբավարարության  |                 |

|                  |ժամանակ           |երևույթները      |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|2.4.              |Չի թույլատրվում   |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|Տուբերկուլոզային  |                  |                 |                 |

|վարակվածություն   |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|3. Աղեստամոքսային |                  |                 |                 |

|համակարգի         |                  |                 |                 |

|հիվանդություններ  |                  |                 |                 |

|__________________|                  |                 |                 |

|3.1. Քրոնիկական   |Թույլատրվում է,   |Թույլատրվում է,  |Չի թույլատրվում  |

|գաստրիտ, էնտերիտ, |երբ ընդհանուր     |երբ ընդհանուր    |                 |

|կոլիտ             |վիճակը բավարար է  |վիճակը լավ է     |                 |

|                  |և  վերջին 6       |                 |                 |

|                  |ամիսների ընթացքում|                 |                 |

|                  |սրացում չի եղել   |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|3.2. Քրոնիկական   |Թույլատրվում է    |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|հեպատիտ,          |անհատականորեն`    |                 |                 |

|խոլեցիստիտ        |սուբկոմպենսացիայի |                 |                 |

|                  |և  կոմպենսացիայի  |                 |                 |

|                  |շրջանում          |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|3.3. Խոցային      |Թույլատրվում է    |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|հիվանդություն     |սրացումից մեկ տարի|                 |                 |

|                  |հետո, կայուն      |                 |                 |

|                  |ռեմիսիայի դեպքում |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|3.4.              |Թույլատրվում է    |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|Մալաբսորբցիայի    |բժշկական ցուցումով|                 |                 |

|համախտանիշ        |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|4. Միզասեռական    |                  |                 |                 |

|համակարգի         |                  |                 |                 |

|հիվանդություններ  |                  |                 |                 |

|__________________|                  |                 |                 |

|4.1. Սուր և       |Թույլատրվում է    |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|խրոնիկական        |ռեմիսիայի շրջանում|                 |                 |

|նեֆրիտներ,        |                  |                 |                 |

|պիելոնեֆրիտ       |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|4.2.              |Ըստ բժշկի         |Ըստ բժշկի        |Ըստ բժշկի        |

|Հետվիրահատական    |նշանակման         |նշանակման        |նշանակման        |

|վիճակներ          |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|5. Արյան համակարգի|                  |                 |                 |

|հիվանդություններ  |                  |                 |                 |

|__________________|                  |                 |                 |

|5.1.              |Չի թույլատրվում   |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|Կոագուլոպաթիաներ  |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|5.2.              |Չի թույլատրվում   |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|Օնկոհեմատոլոգիա   |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|5.3. Անեմիաներ    |Թույլատրվում է    |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|(միջին և  ծանր    |                  |                 |                 |

|ձևեր)             |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|6. Էնդոկրին       |Ըստ մասնագետի     |Ըստ մասնագետի    |Ըստ մասնագետի    |

|հիվանդություններ  |եզրակացության     |եզրակացության    |եզրակացության    |

|__________________|__________________|_________________|_________________|

|7. Վիրաբուժական   |Ըստ մասնագետի     |Ըստ մասնագետի    |Ըստ մասնագետի    |

|հիվանդություններ  |եզրակացության     |եզրակացության    |եզրակացության    |

|__________________|__________________|_________________|_________________|

|8. Հենաշարժիչ     |                  |                 |                 |

|համակարգի         |                  |Թույլատրվում է   |Թույլատրվում է,  |

|հիվանդություններ  |Որոշվում է        |շարժողական       |երբ չկան         |

|__________________|անհատականորեն     |ֆունկցիայի թույլ |շարժողական       |

|8.1. Բնածին և     |                  |արտահայտված      |ֆունկցիայի       |

|ձեռքբերովի        |                  |խանգարումների    |խանգարումներ     |

|դեֆորմացիաներ     |                  |ժամանակ          |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|8.2. Կեցվածքի     |Չի թույլատրվում   |Չի թույլատրվում  |Թույլատրվում է,  |

|շեղումներ         |                  |                 |ցուցված են ուղղիչ|

|                  |                  |                 |մարմնամարզության |

|                  |                  |                 |լրացուցիչ        |

|                  |                  |                 |պարապմունքներ    |

|__________________|__________________|_________________|_________________|

|8.3. Սկոլիոզներ   |Չի թույլատրվում   |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|__________________|__________________|_________________|_________________|

|8.4. Սովորույթ    |Թույլատրվում է    |Թույլատրվում է   |Չի թույլատրվում  |

|դարձած հոդախախտեր |                  |անհատականորեն    |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|8.5.              |Չի թույլատրվում   |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|Խոնդրոդիստրոֆիա   |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|9. Նյարդային      |                  |                 |                 |

|համակարգի         |                  |                 |                 |

|հիվանդություններ  |                  |                 |                 |

|__________________|                  |                 |                 |

|9.1. Գանգի փակ    |Թույլատրվում է    |Թույլատրվում է   |Չի թույլատրվում  |

|կոտրվածքների      |                  |շարժողական       |                 |

|մնացորդային       |                  |ֆունկցիայի աննշան|                 |

|երևույթներ        |                  |խանգարումների    |                 |

|                  |                  |ժամանակ, բայց ոչ |                 |

|                  |                  |շուտ, քան հատուկ |                 |

|                  |                  |խմբում 1 տարի    |                 |

|                  |                  |պարապելուց հետո  |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|9.2. Թերլուծանք,  |Որոշվում է        |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|պարեզներ նյարդային|անհատականորեն     |                 |                 |

|համակարգի տարբեր  |                  |                 |                 |

|հիվանդություններից|                  |                 |                 |

|հետո              |                  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|9.3. Մկանային     |Թույլատրվում է    |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|պրոգրեսիվ         |հիվանդության      |                 |                 |

|դիստրոֆիա         |սկզբնական շրջանում|                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|9.4. Էպիլեպսիա    |Թույլատրվում է    |Չի թույլատրվում  |Չի թույլատրվում  |

|                  |հազվադեպ կրկնվող  |                 |                 |

|                  |նոպաների ժամանակ  |                 |                 |

|__________________|__________________|_________________|_________________|

|10. Քիթ-կոկորդ-   |                  |                 |                 |

|ականջի քրոնիկական |                  |                 |                 |

|հիվանդություններ  |                  |                 |                 |

|__________________|                  |                 |                 |

|10.1. Քրոնիկական  |Թույլատրվում է    |Թույլատրվում է,  |Հակացուցված է    |

|օտիտ թմբկաթաղանթի |թարախային         |երբ լսողության   |լողը` հաճախակի   |

|պերֆորացիայով     |պրոցեսների ժամանակ|կողմից խանգարում |սրացումների      |

|                  |                  |չկա              |ժամանակ, ինչպես  |

|                  |                  |                 |նաև  դահուկա-    |

|                  |                  |                 |հավությունը      |

|__________________|__________________|_________________|_________________|

|10.2. Քրոնիկական  |Թույլատրվում է    |Թույլատրվում է   |Թույլատրվում է,  |

|ռինոսինուսիտներ,  |հիվանդությունների |քթային           |երբ քթային       |

|տոնզիլիտներ       |հաճախակի          |շնչառության թույլ|շնչառության      |

|                  |սրացումների       |խանգարումների    |կողմից եղած      |

|                  |ժամանակ           |ժամանակ          |խանգարումներն    |

|                  |                  |                 |աննշան են        |

|__________________|__________________|_________________|_________________|

|11. Աչքի          |                  |                 |                 |

|հիվանդություններ  |                  |                 |                 |

|__________________|                  |                 |                 |

|11.1. Ռեֆրակցիայի |Թույլատրվում է    |Թույլատրվում է 3D|Թույլատրվում է 3D|

|անոմալիաներ       |7D-ից անկախ       |պակաս, երբ       |պակաս, երբ       |

|                  |տեսողության       |տեսողության      |տեսողության      |

|                  |սրությունից: Աչքի |սրությունը 0.5   |սրությունը մինչև |

|                  |հատակի            |ցածր է և  կա     |0.5 և  ավելի է   |

|                  |փոփոխությունների  |կորեկցիա: 3D     |առանց կորեկցիայի:|

|                  |և  ապակենման      |մինչև  6D անկախ  |0.5 և  ավելի     |

|                  |մարմնի պղտորման   |տեսողության      |տեսողության      |

|                  |դեպքում           |սրությունից      |սրության դեպքում`|

|                  |                  |                 |միայն            |

|                  |                  |                 |կորեկցիայով:     |

._________________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
22.09.2006
N 1075-Ն
Հրաման