040.0012.080198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 1998 թ. թիվ 12
i
Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության միջնորդությունը` համաձայնել Երևանի քաղաքապետի` Աշոտ Առուշանյանին որպես պաշտոնեական բնակելի տարածություն հատկացված Երևան քաղաքի Օհանովի փողոցի 6 շենքի թիվ 4 սենյականոց բնակարանը բացառության կարգով սեփականաշնորհելու վերաբերյալ առաջարկությանը:
2. Երևանի քաղաքապետին` իրականացնել նշված բնակարանի սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 12-ից: