(ուժը կորցրել է 31.07.15 թիվ 525-Ն հրաման)
i
124.0006.300306
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 03 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12406089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
14 մարտի 2006 թվականի N 1-05/06-Ն
i
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՅԱՑՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 21.11.2002թ-ի N 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը, ղեկավարվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16, 17-րդ, ինչպես նաև «Պարտադիր սոցիալական ապահովրության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին և 8-րդ հոդվածների պահանջներով և նպատակ ունենալով կանոնակարգել սնանկ ճանաչված կազմակերպությունների չկատարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների հաշվառման գործընթացը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ հայցադիմումի հիման վրա կայացված սնանկության գործն ավարտելու մասին դատարանի վճռով իրավաբանական անձանց լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում չկատարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ ՀՊԾ 06.05.2002թ-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության /սնանկացման/ և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սնանկացման հայցի հիման վրա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում չկատարված հարկային պարտավորությունների /ապառքների/ հաշվառման կարգը հաստատելու մասին» N 02/ 595 հրամանը:
(հրամանը փոփ. 17.11.10 թիվ 2438-Ն հրաման)
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետի
2006թ. մարտի 14-ի
N 1-05/06-Ն հրամանի
ԿԱՐԳ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՅԱՑՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Դատարանի կողմից պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին կայացված վճիռը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա պատճենը համապատասխան նյութերի հետ միասին ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչությունները ներկայացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչություն:
2. ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչությունն ուսումնասիրում է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններից սույն կարգի 1-ին կետի համաձայն ստացված դատարանի վճիռները և դրա վերաբերյալ համապատասխան նյութերը և վճռի բողոքարկման հանգամանքների բացակայության դեպքում 3-օրյա ժամկետում տեղեկություն է ներկայացնում ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն:
3. ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչությունը սույն կարգի 2-րդ կետի համաձայն ստացված տեղեկության հիման վրա կազմում և 5-օրյա ժամկետում ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում ցուցում` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը անձնական հաշվի քարտերում համապատասխան գրանցումներ և պարտավորությունների վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ հրամանի նախագիծ:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված ցուցման հիման վրա ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչությունները դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում են վերջնահաշվարկ: