ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
23 նոյեմբերի 2006 թվականի N 46
39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ՆԻՍՏԻ N 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի նիստի N 14 արձանագրության 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
Սովորողների գնահատման հայեցակարգի`
ա) II գլխի 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«գ) 2007 թվականից միջնակարգ դպրոցների շրջանավարտների պետական ավարտական քննություններն աստիճանաբար կանցկացվեն կենտրոնացված համակարգով».
բ) IV գլխում`
i
«Հիմնական դպրոցի ավարտական քննություններ» բաժինը լրացնել նոր` 2.1-րդ կետով.
«2.1. հայոց պատմություն».
«Միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ» բաժնի չորրորդ և հինգերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված ցանկում հայոց լեզուն, հայոց պատմությունը, մաթեմատիկան և օտար լեզուն, որպես լեզվամտածողության, երկրի ներկան ու անցյալը ճանաչելու և գնահատելու, տրամաբանության և հաղորդակցման համար անհրաժեշտ գիտելիքների ստացման ու կիրարկման կարևորագույն միջոցներ, պարտադիր են համարվում միջնակարգ դպրոցի բոլոր շրջանավարտների համար:
Բուհերում կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտները կարող են, պարտադիր ընտրովի առարկայից բացի, ընտրել ևս մեկ` նախընտրած մասնագիտությանը համապատասխանող առարկա»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ