102.0188.091006
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 10 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206324
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 188-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 44-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մարտի 16-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 44-Ն հրամանով հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«3. Ծառայողական քննությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը:»:
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«5. Կենտրոնական մարմնի կողմից նախատեսվող կամ սկսված ծառայողական քննության իրականացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է հանձնարարվել նախարարության կառուցվածքային ստորաբաժանմանը:
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակված ծառայողական քննության եզրակացությունը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:»:
4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Կենտրոնական մարմնի կողմից իրականացվող ծառայողական քննության եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը: Ծառայողական քննության արդյունքներով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու անհրաժեշտության դեպքում` 5-օրյա ժամկետում ծառայողական քննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` նրա համաձայնությունը ստանալու համար:»:
5) 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: