Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅ ...

 

 

110.0671.290906

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         09           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11006308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 օգոստոսի 2006 թվականի N 671-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ. Գասպարյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հաստատված է`

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2006 թ. օգոստոսի 15-ի

N 671-Ն հրամանով

_________ Լ. Մկրտչյան

գրանցման N _________

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Սույն Կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` Բուհեր) երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու ընդհանուր պայմանները:

2. Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը կազմակերպվում է կիսամյակային /կրեդիտային/ սկզբունքով: Առաջին և ավարտական կուրսերում երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն չի կազմակերպվում: Հավակնորդների դիմումները քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երկու շաբաթների ընթացքում:

3. Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթությունը իրականացվում է միայն վճարովի սկզբունքով:

4. Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը թույլատրվում է, եթե առարկաների ժամաքանակների 25%-ից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, ըստ տվյալ կիսամյակի չի գերազանցում 8-ը:

5. Դիմումները քննարկելու նպատակով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով: Բուհի ռեկտորը, ատեստավորման հանձնաժողովում հարցը քննարկելուց հետո, որոշում է ուսանողի ընդունման ժամկետը, կուրսը և մյուս պայմանները, կամ էլ պատճառաբանված հիմնավորում է մերժելու մասին իր որոշումը: Դիմումները քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երկու շաբաթների ընթացքում:

6. Ատեստավորման հանձնաժողովը մրցութային հավասար պայմանների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`

ա) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,

բ) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցող դիմորդներին,

գ) դիպլոմի ներդիրում նշված առարկաների քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին:

7. Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող` տվյալ կիսամյակում ըստ մասնագիտության ուսանողների թիվը չպետք է գերազանցի տվյալ մասնագիտության համար ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզիայով սահմանված տեղերի քանակը:

8. Տարբեր պատճառներով գոյացած առարկայական տարբերությունները և առարկաների առանձին բաժինները (ուսումնական պլանների տարբերություններ, չհանձնած քննություններ և ստուգարքներ) համարվում են ակադեմիական պարտքեր: Դրանց ցանկը և ծավալները որոշում է ընդունող բուհը: ՈՒսանողը պետք է ուսումնառի և հանձնի գոյացած տարբերությունները ընդունող բուհի կողմից սահմանած անհատական ժամանակացույցով:

9. Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում բուհերը Նախարարություն են ներկայացնում հաշվետվություն երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների շարժի վերաբերյալ:

10. Ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտներին չի թույլատրվում ստանալ երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն պետական կամ հավատարմագրված բուհերում:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
15.08.2006
N 671-Ն
Հրաման