102.0167.120906
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 09 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006283
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 օգոստոսի 2006 թ. թիվ 167-Ն
i
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1. հոդվածի 6-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը (հավելված N 1) կցվում է:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի օգոստոսի 30-ի
թիվ 167-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից անցկացվող հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը:
2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է հարկադիր կատարման ծառայության էլեկտրոնային կայքում (այսուհետ` Կայք), որը պետք է պարունակի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները:
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5 % -ի չափով նախավճար է սառեցնում էլեկտրոնային պլաստիկ քարտի միջոցով, կամ վճարում Ծառայության ստորաբաժանման դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:
4. Մասնակցի գրանցումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով` Կայքում նշված կարգով ներմուծելով էլեկտրոնային պլաստիկ քարտի կամ աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):
5. Ծառայության դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին Ծառայության կողմից տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որում նշվում են քարտի տրման օրը, Ծառայության ինտերնետային Կայքի հասցեն, մասնակցի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):