(ուժը կորցրել է 24.09.10 թիվ 19-Ն հրաման)
i
100.0718.210806
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 08 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 հունիսի 2006 թվականի N 718-Ն
i
«ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III-4.10-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10-սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):
Հավելված 1
Հաստատված է`
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2006 թ. հունիսի 23-ի
N 718-Ն հրամանով
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.III-4.10-
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն սանիտարական կանոնները (այսուհետև` կանոններ) սահմանում են համակարգիչներին, դրանցից օգտվող անձանց աշխատանքի կազմակերպման և պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները:
1.2. Սույն կանոնները տարածվում են.
* Անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց վրա, որոնք բնակչության սպասարկման ոլորտում (այդ թվում` խաղային և ինտերնետ սրահներում), հանրային, վարչական և ուսումնադաստիարակչական հաստատություններում, օգտագործելով տարբեր տեսակի համակարգիչներ, հաշվիչ (թվային) սարքեր (տպիչ, սկաներ, արտաքին մոդեմ, ցանցային, տեղեկությունների հավաքման, պահպանման սարքեր, էլեկտրասնուցման աղբյուրներ) իրականացնում են գործունեություն, ինչպես նաև հիմնարկների վրա:
2. Համակարգիչներին ներկայացվող պահանջներ
2.1. Համակարգիչների օգտագործման ժամանակ.
* առաջացող ձայնի և ձայնային ճնշման թույլատրելի մակարդակներն են աղյուսակ 1-ում տրված արժեքները (Հավելված 2):
Ձայնի մակարդակի և ձայնային ճնշման մակարդակի չափումները կատարվում են համակարգչային սարքավորումների մակերեսից 50 սմ հեռավորության և աղմուկ առաջացնող աղբյուրներից 50 սմ բարձրության վրա.
* էլեկտրամագնիսական դաշտերի ժամանակավոր թույլատրելի մակարդակներն են (ԷԴԺԹՄ) աղյուսակ 2-ում տրված արժեքները (Հավելված 2).
* համակարգչի մոնիտորի միջոցով պատկերի արտացոլման թույլատրելի չափորոշիչները տրված են աղյուսակ 3-ում (Հավելված 2):
3. Համակարգչային աշխատասենյակներին ներկայացվող պահանջներ
3.1. Համակարգչային դասարանները, աշխատասենյակները, խաղային և ինտերնետ սրահները, «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03.96 պահանջներին համապատասխան, պետք է ունենան բնական և արհեստական լուսավորություն:
3.2. Համակարգչային աշխատասենյակների (սրահներ, դասարաններ և այլն) աշխատատեղում օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և օդի շարժման արագությունը սահմանվում է համաձայն «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N2.2.4-001-05 սանիտարական նորմերին:
Հանրակրթական հաստատությունների համակարգչային աշխատասենյակներում միկրոկլիմայի լավագույն չափորոշիչները ներկայացված են աղյուսակ 4-ում (Հավելված 2):
3.3. Հանրակրթական հաստատությունների համակարգչային աշխատասենյակներում յուրաքանչյուր օր կատարվում է հատակի և աշխատատեղերի խոնավ մաքրում, իսկ համակարգիչով աշխատելու յուրաքանչյուր ժամից հետո պետք է օդափոխել սենյակը:
3.4. X-XII դասարանների սովորողների համար ինֆորմատիկայի պարապմունքները կազմակերպվում են շաբաթը 2 դասից ոչ ավելի, մնացած դասարաններում` շաբաթը 1 դաս:
3.5. Դասերի (պարապմունքների) ժամանակ համակարգիչներով անմիջական աշխատանքի տևողություններն են.
- 6 տարեկան սովորողների համար` 10 րոպե,
- 7-10 տարեկան սովորողների համար` 15 րոպե,
- 11-12 տարեկան սովորողների համար` 20 րոպե,
- 13-14 տարեկան սովորողների համար` 25 րոպե,
- 15-18 տարեկան սովորողների համար ուսումնական պարապմունքների առաջին ժամին 30 րոպե, երկրորդին` 20 րոպե:
3.6. Սեղանի աշխատանքային մակերեսի լուսավորվածությունը սահմանվում է` 300-500 լք, իսկ էկրանի լուսավորվածությունը` 300 լք: Անհրաժեշտ է բացառել լուսավորության հետևանքով մոնիտորի էկրանի վրա փայլքերի առաջացումը: Մոնիտորի էկրանից մինչև համակարգչով աշխատող անձի աչքերը առաջարկվում է 600-700 մմ հեռավորություն, բայց ոչ պակաս 500 մմ-ից` հաշվի առնելով այբբուբենաթվային նշանների և խորհրդանիշների չափերը:
4. Համակարգչային աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի մակարդակի
հիգիենիկ գնահատման և գործիքային վերահսկման ընթացակարգը
4.1. Աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի գործիքային վերահսկումը կատարվում է.
* նոր աշխատատեղերի ստեղծման ժամանակ` կազմակերպությունների հայտերով կամ պատվերով,
* աշխատանքային պայմանների ուսումնասիրության ընթացքում, աշխատատեղերի ատեստավորման ժամանակ:
4.2. Էլեկտրամագնիսական դաշտերի մակարդակների գործիքային վերահսկողությունը իրականացվում է պետական ստուգաչափում անցած և չափումների 20% թույլատրելի հարաբերական սխալ ունեցող սարքերով:
4.3. Գործիքային վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է.
* կազմել համակարգչային աշխատատեղերի ուրվագիծը,
* արձանագրել աշխատատեղի սարքավորումների անձնագրային տվյալները,
* գործիքային չափումների կատարման ժամանակ համակարգչային բոլոր սարքավորումները պետք է միացված լինեն էլեկտրական հոսանքին,
* էլեկտրաստատիկ դաշտի մակարդակների չափումը պետք է սկսել ոչ շուտ, քան հոսանքին միացնելուց 20 րոպե հետո:
4.4. Աշխատատեղերում ստատիկ էլեկտրական դաշտերի, փոփոխական մագնիսական և էլեկտրական դաշտերի չափումները կատարվում են մոնիտորի էկրանից 50 սմ հեռավորության վրա, 3 մակարդակներում` 0,5 մ, 1,0 մ և 1,5 մ բարձրության վրա:
4.5. Աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի մակարդակների հիգիենիկ գնահատում.
* չափման արդյունքների հիգիենիկ գնահատականը տրվում է հաշվի առնելով չափիչ սարքի թույլատրելի հարաբերական սխալը,
* եթե հետազոտվող աշխատատեղում էլեկտրական և (կամ) մագնիսական դաշտի ինտենսիվությունը, 5-2000 Գց լայնքաչափում գերազանցում է սույն կանոնների աղյուսակ 2-ում (Հավելված 2) նշված արժեքները, ապա կատարվում է արտադրական էլեկտրամագնիսական դաշտի հաճախականության ֆոնային մակարդակների չափումներ (սարքավորումների անջատված վիճակում),
* 50 Գց հաճախականության էլեկտրական դաշտի ֆոնային մակարդակը չպետք է գերազանցի 500 Վ/մ-ը,
* մագնիսական դաշտի ինդուկցիայի ֆոնային մակարդակները չպետք է գերազանցեն այն արժեքները, որոնք կբերեն պատկերի արտացոլման թույլատրելի չափորոշիչների խախտման (Հավելված 2-ի աղյուսակ 3):
Հավելված 2
Աղյուսակ 1
Ձայնային ճնշման մակարդակները օկտավային գոտիներում
.______________________________________________________________.
| Ձայնային ճնշման մակարդակները օկտավային գոտիներում | Ձայնի |
| միջին երկրաչափական հաճախականություններով | մակար-|
| | դակը |
| | դԲԱ |
|______________________________________________________|_______|
|31,5Հց|63 Հց|125Հց|250Հց|500Հց|1000 |2000 |4000 |8000 | |
| | | | | |Հց |Հց |Հց |Հց | |
|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_______|
|86 դԲ |86 դԲ|86 դԲ|86 դԲ|86 դԲ|86 դԲ|86 դԲ|86 դԲ|86 դԲ| 50 |
.______________________________________________________________.
Աղյուսակ 2
Էլեկտրամագնիսական դաշտերի ժամանակավոր թույլատրելի մակարդակները
._____________________________________________________________________.
| Չափորոշիչներ |ԷԴԺԹՄ |
|_____________________________________________________________|_______|
| Էլեկտրական դաշտի|հաճախականությունների լայնքաչափը 5Գց-2կԳց |25 Վ/մ |
| լարվածությունը |__________________________________________|_______|
| |հաճախականությունների լայնքաչափը 2Գց-400կԳց|2,5 Վ/մ|
|__________________|__________________________________________|_______|
| Մագնիսական դաշտի|հաճախականությունների լայնքաչափը 5Գց-2կԳց |250 նՏլ|
| խտությունը |__________________________________________|_______|
| |հաճախականությունների լայնքաչափը 2Գց-400կԳց| 25 նՏլ|
|_____________________________________________________________|_______|
| Մոնիտորի էկրանի էլեկտրաստատիկ պոտենցիալը |500 Վ |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 3
Համակարգչի մոնիտորի պատկերի արտացոլման թույլատրելի չափորոշիչները
.______________________________________________________________________.
|N |Չափորոշիչներ |Թույլատրելի արժեքներ |
|__|_________________________________________|_________________________|
|1 |Սպիտակ դաշտի պայծառություն |35 կդ/մ2 ոչ պակաս |
|__|_________________________________________|_________________________|
|2 |Աշխատանքային դաշտի պայծառության |+/- 20%-ից ոչ ավելի |
| |անհավասարաչափ լինելը | |
|__|_________________________________________|_________________________|
|3 |Ցայտագունություն (մոնոքրոմ ռեժիմի համար) |3:1 ոչ պակաս |
|__|_________________________________________|_________________________|
|4 |Պատկերի ժամանակավոր անկայունություն |չպետք է ֆիքսվի |
| |(պատկերի պայծառության ժամանակավոր | |
| |փոփոխություն) | |
|__|_________________________________________|_________________________|
|5 |Պատկերի տարածական անկայունություն (էկրանի|2 x 1E(-4L)-ից ոչ ավելի, |
| |վրա պատկերի որոշ մասերի դիրքի |որտեղ L- դիտելու |
| |փոփոխություններ) |նախագծային հեռավորություն|
| | |է, մմ |
.______________________________________________________________________.
Աղյուսակ 4
Հանրակրթական հաստատությունների համակարգչային
աշխատասենյակներում միկրոկլիմայի լավագույն չափորոշիչները
.______________________________________.
| Օդի |Հարաբերական |Օդի շարժման |
| ջերմաստիճան|խոնավություն|արագություն,|
| | |մ/վրկ |
|____________|____________|____________|
| 19 | 62 | < 0,1="">
|____________|____________|____________|
| 20 | 58 | < 0,1="">
|____________|____________|____________|
| 21 | 55 | < 0,1="">
.______________________________________.