Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐ ...

03.08.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2006  -ից մինչեւ   03.08.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 28.07.2022 թիվ 265-Ն հրաման)

i

105.0207.140706

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»         07           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10506210

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 հունիսի 2006 թվականի N 207-Ն

 

i

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 28-ի 4-րդ մասի պահանջներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 27-ի «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 581-Ա որոշմամբ հաստատված ցանկի 9-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել.

ա) բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերի քննության գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված 1-ի.

բ) բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերի քննության գրանցամատյանի լրացման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել բնապահպանական պետական տեսչության պետ Ա. Ավագյանի վրա:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

2006թ. հունիսի 23-ի

N 207-Ն հրամանով

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

._________________________________________________________________________

|Հ/հ|Ստուգումն |Ստուգված  |Ստուգումն |Ստուգ-|Խախտման |Գործի    |Գործի    |

|   |իրականաց- |օբյեկտի   |իրականաց- |ման   |համար   |քննության|քննության|

|   |նելու     |անվանումը,|նող       |ժամա- |կազմված |ամիսը,   |ընթացքում|

|   |համար հիմք|գտնվելու  |ստորաբաժա-|նակա- |ակտի կամ|ամսաթիվը,|հաստատված|

|   |հանդիսացող|վայրը     |նում(ներ)ը|հատ-  |արձանա- |տարեթիվը |հանգա-   |

|   |փաստաթղթի |          |          |վածը  |գրության|և  վայրը |մանքների |

|   |անվանումը,|          |          |      |N       |         |հակիրճ   |

|   |համարը,   |          |          |      |        |         |շարա-    |

|   |ամսաթիվը, |          |          |      |        |         |դրանքը   |

|   |ամիսը և   |          |          |      |        |         |         |

|   |տարեթիվը  |          |          |      |        |         |         |

|___|__________|__________|__________|______|________|_________|_________|

| 1 |    2     |   3      |    4     |   5  |    6   |    7    |    8    |

|___|__________|__________|__________|______|________|_________|_________|

|___|__________|__________|__________|______|________|_________|_________|

|___|__________|__________|__________|______|________|_________|_________|

|___|__________|__________|__________|______|________|_________|_________|

|___|__________|__________|__________|______|________|_________|_________|

._________________________________________________________________________

 

___________________________________________________________________________

|                            ԿԱՅԱՑՎԵԼ Է ՈՐՈՇՈՒՄ                           |

|_________________________________________________________________________|

|Գործի    |Արձա-  |Նշանակվել է|Հաղոր-  |Կազմվել է |Ստուգվող |Համապատասխան |

|քննության|նագրու-|վարչական   |դում է  |բնապահպա- |սուբյեկտի|պայմանագրերի,|

|ընթացքում|թյունը |տուգանք,   |ներկա-  |նական     |գործողու-|թույլտվու-   |

|կայացված |(ակտը) |հազ.դրամ   |յացվել  |իրավա-    |թյունները|թյունների,   |

|որոշման  |ընդուն-|           |իրավասու|խախտման   |դադարեց- |լիցենզիաների,|

|N,       |վել է ի|           |մարմին  |հետևանքով |նելու,   |արտոնագրերի  |

|ամսաթիվը,|գիտու- |           |քրեական |շրջակա    |արգե-    |գործողության |

|ամիսը,   |թյուն  |           |պատասխա-|միջավայրին|լելու,   |կասեցման կամ |

|տարեթիվը |       |           |նատվու- |հասցված   |կասեց-   |ուժը կորցրած |

|         |       |           |թյան    |վնասի     |նելու    |ճանաչելու    |

|         |       |           |մասին   |հատուցման |որոշման N|վերաբերյալ   |

|         |       |           |(ամիս,  |վերաբերյալ|         |ներկայացվել է|

|         |       |           |ամսաթիվ,|արձանա-   |         |միջնորդագիր, |

|         |       |___________|հոդվածի |գրություն |         |միջնորդագրի N|

|         |       |Տու- |Գանձ-|համարը  |__________|         |             |

|         |       |գանքի|վել է|        |Հաշ- |Գանձ|         |             |

|         |       |գու- |հազ. |        |վարկ-|վել |         |             |

|         |       |մարը |դրամ |        |վել է|հազ.|         |             |

|         |       |հազ. |     |        |հազ. |դրամ|         |             |

|         |       |դրամ |     |        |դրամ |    |         |             |

|_________|_______|_____|_____|________|_____|____|_________|_____________|

|   9     |   10  |  11 | 12  |   13   | 14  | 15 |   16    |     17      |

|_________|_______|_____|_____|________|_____|____|_________|_____________|

|_________|_______|_____|_____|________|_____|____|_________|_____________|

|_________|_______|_____|_____|________|_____|____|_________|_____________|

|_________|_______|_____|_____|________|_____|____|_________|_____________|

|_________|_______|_____|_____|________|_____|____|_________|_____________|

___________________________________________________________________________

_________________________________________________.

|Իրավախախտման    |Առգրավված, ապօրինի|Ծանոթություն|

|վերացման        |ձեռքբերված բնական |            |

|համար տրված     |ռեսուրսների,      |            |

|հանձնարարականի  |որսագործիքների և  |            |

|բովանդակությունը|որսի գործիք       |            |

|                |հանդիսացող այլ    |            |

|                |միջոցների         |            |

|                |քանակությունը     |            |

|________________|__________________|____________|

|      18        |       19         |    20      |

|________________|__________________|____________|

|________________|__________________|____________|

|________________|__________________|____________|

|________________|__________________|____________|

|________________|__________________|____________|

_________________________________________________.

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

2006թ. հունիսի 23-ի

N 207-Ն հրամանով

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) ստուգումների գործերի քննության գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան) լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման ժամանակ համապատասխան որոշման կայացման դեպքում գրանցամատյանի համապատասխան սյունակում նշվում է տվյալ խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը:

3. 1-ին սյունակում լրացվում է բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերով վարույթի հերթական համարը,

4. 2-րդ սյունակում լրացվում է ստուգումն իրականացնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը, ամիսը և տարեթիվը,

5. 3-րդ սյունակում լրացվում է այն տնտեսվարող սուբյեկտի անվանումը, որտեղ ստուգումներ են իրականացվել, նշելով գործունեության վայրը,

6. 4-րդ սյունակում լրացվում է բնապահպանական պետական տեսչության այն ստորաբաժանման անվանումը, որն անմիջականորեն իրականացրել է ստուգումներ տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ, իսկ եթե ստուգումն իրականացվել է մի քանի ստորաբաժանումների մասնակցությամբ, ապա ստուգման վերաբերյալ հանձնարարագրում նշվող առաջին մասնակցի ստորաբաժանման անվանումը,

7. 5-րդ սյունակում լրացվում է տնտեսվարող սուբյեկտում իրականացված ստուգման ժամանակահատվածը,

8. 6-րդ սյունակում լրացվում է ստուգում իրականացնող ստորաբաժանման կողմից կազմված ակտի կամ արձանագրության համարը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների հակիրճ բովանդակությունը,

9. 7-րդ սյունակում լրացվում է գործի քննության ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը,

10. 8-րդ սյունակում լրացվում է գործերի քննության ընթացքում հաստատված հանգամանքների հակիրճ շարադրանքը,

16. 9-րդ սյունակում լրացվում է գործի քննության ընթացքում կայացված որոշման N-ը,

11. 10-17-րդ սյունակները լրացվում են համապատասխան որոշումների կայացման դեպքերում. 10-ը` երբ չի հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ, 11-ը` երբ Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, նշելով տուգանքի գումարը, 12-ը` գանձված գումարի չափը, 13-ը` երբ Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու համար հաղորդում է ներկայացվել իրավասու մարմիններին, 14-ը` երբ ստուգվող սուբյեկտին Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների համար ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նշելով վնասի չափը, 15-ը` շրջակա միջավայրին հասցրած վնասի հատուցման վերականգնման չափը, 16-ը` երբ ըստ Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների բնույթի` օրենքով սահմանված դեպքերում և կարգով դադարեցվել, կասեցվել, կամ արգելվել է օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տվող անձանց գործողությունները, նշելով կասեցման կամ դադարեցման ժամկետները և ներկայացող պահանջները, ինչպես նաև որոշման համարը, 17-րդ սյունակում լրացվում է օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված անձանց համապատասխան պայմանագրերի, թույլտվությունների, լիցենզիաների և արտոնագրերի գործողության կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ներկայացվել է միջնորդագիր համապատասխան մարմիններ, նշելով միջնորդագրի համարը,

12. 18-րդ սյունակում լրացվում է իրավախախտման վերացման համար տրված հանձնարարականի բովանդակությունը,

13. 19-րդ սյունակում լրացվում է, երբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով առգրավվել է ապօրինի ձեռքբերված բնական ռեսուրսները, որսագործիքները և որսի գործիք համարվող այլ միջոցներ, նշելով դրանց տեսակները և քանակությունները,

14. 20-րդ սյունակում մանրամասնորեն նշվում են որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ կիրառված գործողությունների համառոտ շարադրանքը` կատարման ժամկետներով և արդյունքներով:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
23.06.2006
N 207-Ն
Հրաման