Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿԱՊԱՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԻ ԵՎ ԿԱՊԱՐ ...

03.08.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2006  -ից մինչեւ   03.08.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 28.07.2022 թիվ 265-Ն հրաման)

i

105.0205.140706

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»         07           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10506211

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 հունիսի 2006 թվականի N 205-Ն

 

i

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԻ ԵՎ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 29-ի 5-րդ մասի պահանջներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 27-ի «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 581-Ա որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել.

ա) բնապահպանական պետական տեսուչի կապարակնիքի ձևը` համաձայն հավելված 1-ի.

բ) բնապահպանական պետական տեսուչի կապարակնքման ակտի ձևը` համաձայն հավելված 2-ի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

2006թ. հունիսի 23-ի

N 205-Ն հրամանով

 

Ձև

 

ԿԱՊԱՐԱԿՆԻՔ

Բնապահպանական պետական տեսուչի կողմից օգտագործվող

 

-----------------------

ԻՐՏԵԿ - կապարակնիքի պատկերը չի բերվում

 

1. Կապարակնիքի նյութը` մետաղական համաձուլվածք

2. Մեծ շրջանագծի տրամագիծը կազմում է 12,5 մմ

3. Փոքր շրջանագծի տրամագիծը կազմում է 11.5 մմ

4. Փոքր շրջանագծի տարածքում փորագրվում է Բնապահպանական պետական տեսչություն (ԲՊՏ) և կապարակնիքի համարը (N --):

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

2006թ. հունիսի 23-ի

N 205-Ն հրամանով

 

Ձև

 

ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԱԿՏ N

 

Իրավախախտում թույլ տված անձանց գործողությունների դադարեցման,

կասեցման կամ արգելման վերաբերյալ որոշման կայացման, ինչպես նաև

բնօգտագործման փաստացի ծավալները գրանցող սարքերի և սարքավորումների

ցուցմունքները փաստելու դեպքերում կազմվող

 

«--»-------- 20---թ.

 

Մենք` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (այսուհետ ԲՊՏ) պետական տեսուչ (ներ)`

 

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

և ------------------------------------------------------------------ -ի

(սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը) ներկայացուցիչ ----------------------------------------------------------

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

հիմք ընդունելով բնապահպանական պետական տեսչության պետի / բնապահպանական պետական տեսչության ____________________ տարածքային բաժնի պետի (ընդգծել) կողմից տվյալ սուբյեկտի մոտ «--»-------- 200 թ. անցկացրած ստուգման արդյունքում կայացված` կապարակնքման միջոցով սուբյեկտի կամ դրա առանձին տեղամասերի գործունեության դադարեցման, արգելման, կասեցման վերաբերյալ N --- որոշումը, կամ ստուգման արդյունքների ամփոփման համար անհրաժեշտ բնօգտագործման փաստացի ծավալները գրանցող սարքերի և սարքավորումների ցուցմունքները փաստելու նպատակը (ընդգծել), սույն թվականի ------------- -ի «----»-ին ժամը ----- -ին կնքեցինք ---------------------------------- N --------- կապարակնիքով, մինչև (սուբյեկտի կամ տեղամասի անվանումը)

 

սուբյեկտի կողմից համապատասխան բնապահպանական խախտման հիմքերի վերացումը: N ------- կապարադրոշմը վնասելը, ջարդելը կամ պոկելն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Վթարային վիճակի առաջացման դեպքում սուբյեկտի ներկայացուցիչ ----------

 

------------------------- - ին թույլատրվում է հանել կապարադրոշմը` ակտ (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

կազմելով և այդ մասին անհապաղ հայտնելով բնապահպանական պետական տեսչությանը:

 

Ակտը կազմված է 2 օրինակից, որից մեկ օրինակը հանձնվեց սուբյեկտի ներկայացուցիչ ------------------------------------------ - ին:

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության

    -----------------------------            ------------------

    (պաշտոնը, անունը, ազգանունը)             (ստորագրությունը)

 

Սուբյեկտի ներկայացուցիչ ---------------- ----------------

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

Բնապահպանական պետական տեսչությունը սուբյեկտից բնապահպանական խախտման հիմքերի վերացման վերաբերյալ հաղորդագրությունն ստանալուց հետո ------------------------- տեղում ստուգվեց բնապահպանական խախտման

(տարի, ամիս, ամսաթիվ)

վերացման հավաստիությունը և N ---- կապարակնիքը հանվեց`

 

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության

 

    -----------------------------            -----------------

    (պաշտոնը, անունը, ազգանունը)             (ստորագրությունը)

 

Սուբյեկտի ներկայացուցիչ ---------------- ----------------

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

«--» ------- 20 ---թ.

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
23.06.2006
N 205-Ն
Հրաման