105.0159.060606
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 06 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10506178
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
22 մայիսի 2006 թվականի N 159-Ն
i
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՐՏԱՆԵՏՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի պահանջները և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005թ. հուլիսի 27-ի «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 581-Ա որոշման 7-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Ավտոտրանսպորտային միջոցների հետագա շահագործման թույլտվության համար բնապահպանական պետական տեսուչի կողմից տրվող ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող վնասակար նյութերի չափաքանակի վերաբերյալ տեղեկանքի ձևը»` համաձայն հավելվածի:
Հավելված
Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
2006 թ. մայիսի 22-ի
N 159-Ն հրամանով
Դիմային կողմ
Տեղեկանք N
Ավտոտրանսպորտային միջոցների հետագա շահագործման թույլտվության համար
բնապահպանական պետական տեսուչի կողմից տրվող ավտոտրանսպորտային
միջոցներից արտանետվող վնասակար նյութերի չափաքանակի վերաբերյալ
1. Ավտոտրանսպորտը տեղափոխող
անձը (կամ վարորդը) --------------
(անուն, ազգանուն)
2. Ավտոտրանսպորտի մակնիշը --------------
3. Թողարկման տարեթիվը --------------
4. Պետական համարանիշը ---------------
5. Հայաստանի Հանրապետությունում
շահագործվող ավտոտրանսպորտային
միջոցներից արտանետումների նորմատիվներին
համապատասխանության կտրոնի առկայությունը ---------------
Հետադարձ կողմ
.__________________________________________________________________.
| N| Արտանետվող վնասակար|Շարժիչի | Չափման |Համապատասխա-|
| | նյութի անվանումը |ծնկաձև | արդյունքները |նությունը |
| | |լիսեռի |________________|թույլատրելի |
| | |պտտման |Չափման |Քանակու-|նորմերին |
| | |արագությունը|միավորը|թյունը | |
|__|____________________|____________|_______|________|____________|
| 1| Ածխածնի օքսիդ (CO) | | մլն-1 | | |
|__|____________________|____________|_______|________|____________|
| 2| Ածխաջրածիններ (CH) | | մլն-1 | | |
|__|____________________|____________|_______|________|____________|
| 3| Ծխայնություն | | մ-1 | | |
.__________________________________________________________________.
Ստուգումն իրականացրած պետական տեսուչ ---------------------
անուն, ազգանուն
---------------------
ստորագրություն
Ստուգումն իրականացվել է «-----» ---------- 200 թ.
Կ.Տ.