Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ...

 

(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)

i

041.0548.201197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 1997 թ. թիվ 548

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

(1-ին կետն ուժը կորցրել է կառուցվածքի մասով 31.08.98 թիվ 525 որոշում)

(1-ին կետն ուժը կորցրել է 10.11.98 թիվ 629 որոշում)

i

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի անդամների թիվը` 11 մարդ:

(2-րդ կետն ուժը կորցրել է 18.04.00 թիվ 202 որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների մասին» թիվ 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածում «ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն          219     4      1»:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 487 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի

ԹԻՎ 548 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

( ուժը կորցրել է 10.11.98 թիվ 629 որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ագրոպարենային ոլորտում (այսուհետև` ոլորտ) իրականացնում է պետական քաղաքականությունը և իր իրավասության սահմաններում կառավարում այն:

2. Նախարարությունը պատասխանատու է ոլորտում տիրող վիճակի և իր առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար:

3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`

ա/ ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության իրականացումը.

բ/ ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների ու համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրագործումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին մասնակցելը.

գ/ Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերին համապատասխան` համակարգի պետական ձեռնարկությունների և պետական պահուստային ֆոնդի հողերի ու չսեփականաշնորհված տնտեսությունների հողերի սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացների շարունակումը.

դ/ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, տնտեսավարող այլ սուբյեկտների արդյունավետ գործունեությանը նպաստող համալիր ծրագրերի մշակումը և իրականացումը, իր իրավասության սահմաններում գյուղատնտեսական մթերքների, հումքի արտադրության և պարենի իրացման գործում դրանց աջակցումը.

ե/ ոլորտում մրցակցային միջավայրի ձևավորումն ու հակամենաշնորհային քաղաքականության իրականացման միջոցառումների իրագործումը.

զ/ մրցույթների, աճուրդների, տոնավաճառների, գյուղատնտեսական մթերքների ու հումքի մեծածախ շուկաների կազմակերպումը, ինչպես նաև մարքեթինգային գործունեության ծավալման հիման վրա գյուղատնտեսական և պարենային մթերքների տարածաշրջանային, միջազգային ցուցահանդեսներում, աճուրդներում, բորսաներում և տոնավաճառներում տնտեսավարող սուբյեկտների մասնակցության ապահովման միջոցառումների իրականացումը.

i

է/ հանրապետությունում հացաթխման կազմակերպման և բնակչության հացամատակարարման ապահովման համար միջոցների ձեռնարկումը, հացահատիկի, ալյուրի և հացամթերքների տարեկան ու ընթացիկ հաշվեկշռի կազմումը, դրանց պաշարների կազմավորման նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելը և հացահատիկի ներկրումների կազմակերպումը.

ը/ ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերով կատարվող կապիտալ ներդրումների հաշվին շինարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև այդ նպատակով ներդրումների ծրագրերի մշակումն ու իրականացումը.

թ/ բյուջետային միջոցների օգտագործման ուղղությունների որոշումը, համապատասխան պետական մարմիններին ու բանկերին գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, տնտեսավարող մյուս սուբյեկտների վարկավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ձևավորման և դրա գործունեության ծավալմանն աջակցումը.

ժ/ իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ արտադրական, առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցությանն ուղղված միջազգային ծրագրերի մշակումը և իրագործումը.

ժա/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության ու միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին), կոնվենցիաներին միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցելը.

ժբ/ գյուղատնտեսության նյութատեխնիկական մատակարարումների, արտադրական ու ջրատնտեսական սպասարկումների բարեփոխման միջոցառումների իրականացումը: Գյուղատնտեսական մթերքների, հումքի, պարենի և ոլորտում օգտագործվող նյութատեխնիկական միջոցների, մատուցվող հիմնական ծառայությունների ու սպասարկումների գների, սակագների, տեսականու մշտական դիտարկումը և համապատասխան վերլուծությունների ու կանխատեսումների հիման վրա շուկայի ձևավորման ու ապրանքային հագեցվածության վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակումը և դրանց իրականացման աշխատանքներին մասնակցելը.

ժգ/ ոլորտի գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունների որոշումը, համակարգի գիտահետազոտական հաստատությունների, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և այլ ուսումնական հաստատությունների միջոցով գիտակրթական սպասարկումը, գիտահետազոտական աշխատանքների պատվերների ձևավորումը, առաջավոր փորձի և նվաճումների ուսումնասիրումը և ներդրումը.

ժդ/ պետական պատվերի տեղադրումը, ոլորտի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման կազմակերպումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը.

i

ժե/ ոլորտի գործունեությունը կարգավորող ագրարային պետական տեսչությունների հրահանգների, նորմատիվների մշակումն ու հաստատումը, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ու մյուս տնտեսավարող սուբյեկտների կողմից դրանց կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչական վերահսկողության իրականացումը.

i

ժզ/ իր իրավասության սահմաններում հանրապետության հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը և իրագործումը, դրանց արդյունավետ օգտագործման ու պահպանման վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, հողային հաշվեկշռի նախագծի կազմումը, գյուղատնտեսական հողերի վիճակի համակարգված դիտարկումը, հողաշինարարական աշխատանքների կազմակերպումը, գյուղատնտեսական հողերի կադաստրի վարումը, մարզերի և համայնքների հողօգտագործման սխեմաների կազմումը, հողօգտագործման սահմանների ճշտումը, հողի շուկայի ձևավորման և հողերի առուծախի, կազմակերպման միջոցառումների իրականացումը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող հողօգտագործման և հողահատկացման փաստաթղթերի նախապատրաստումը, հողային վեճերի լուծման ու հողային օրենսդրության խախտումների վերացմանը մասնակցելը.

i

ժէ/ իր իրավասության սահմաններում ջրի օգտագործման ու պահպանման պետական կառավարումը և վերահսկողությունը, միջպետական, միջմարզային ու միջհամայնքային ջրաբաշխման իրականացումը, ջրօգտագործման թույլտվություն տալը, նորմատիվ փաստաթղթերի կազմումը, ջրօգտագործողների միջև ջրի բաշխման աշխատանքների վերահսկումը, ջրատնտեսական համակարգերի (ոռոգում, ցամաքեցում, ջրարբիացում) կառուցվածքների կազմակերպումը, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի և բազմաբնույթ ջրային կադաստրի վարումը, հանրապետության ջրատնտեսական համակարգերի, ջրամբարների ու դրանց վրա գտնվող կառուցվածքների շահագործումը, գետերի ափապաշտպան կառուցվածքների պահպանումն ու նորոգումը, ինչպես նաև մերձափնյա ոռոգելի հողերը ողողումից պաշտպանման, ոռոգման ջրի մատակարարման և ջրավարձի գանձման աշխատանքների կազմակերպումը.

i

ժը/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը, ինչպես նաև համակարգի ձեռնարկություններում արտադրվող արտադրանքի որակի ու դրա ստանդարտներին համապատասխանության նկատմամբ հսկողության ապահովումը.

ժթ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը:

7. Նախարարությունը`

ա) ոլորտին վերաբերող հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը.

բ) մյուս նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` ոլորտին վերաբերող հարցերի մշակման, կարգավորման ու լուծման համար.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորությունները.

դ) ապահովում է համակարգի պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանությունը.

ե) անհրաժեշտության դեպքում մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ու հրահանգներ.

զ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

է) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների ընդունած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու հրահանգները.

ը) ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման սկզբունքի հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պարտականությունների և պատասխանատվության ճշտորոշ սահմանումով.

թ) կազմակերպում է նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական ուսուցում ու որակավորման ստուգում, մասնակցում ոլորտի աշխատողների մասնագիտական համապատասխանության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, համակարգում ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման ու մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

ժ) թույլտվություն է տալիս համակարգի պետական ձեռնարկություններին` սահմանված կարգով դուստր ձեռնարկություններ, մասնաճյուղեր և այլ առանձնացված ստորաբաժանումներ հիմնադրելու (լուծարելու) և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար.

ժա) համաձայնություն է տալիս համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար.

ժբ) թույլտվություն է տալիս համակարգի պետական ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին` իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժդ) իրականացնում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և դրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը.

i

ժե) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, ապահովում այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

8. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը (այսուհետև` նախարար), որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար.

գ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների ու բաժինների պետերի և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

դ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

զ) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անդամների թիվը և անհատական կազմը.

ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ) սահմանված կարգով աշխատանքային կոնտրակտներ է կնքում նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների ղեկավարների հետ.

ժ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, ենթակա հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին:

10. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, և նախարարության այլ ղեկավար աշխատողներ:

12. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեությանն առնչվող այլ հարցեր, քննարկում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, դրանց գործունեության ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:

13. Նախարարության կոլեգիայի նիստ գումարվում է առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, նախարարի հաստատած` կոլեգիայի աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:

14. Կոլեգիայի նիստերին դրա անդամների ներկայությունը պարտադիր է: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում նախարարի հրամաններով:

15. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

16. Նախարարությունը գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում հիմնավորված միասնական գիտատեխնիկական քաղաքականություն իրականացնելու և տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար ստեղծում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

17. Նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի

ԹԻՎ 548 ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

(ուժը կորցրել է 31.08.98 թիվ 525 որոշում)

 

Նախարարի աշխատակազմ

 

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

 

Ծրագրերի մշակման և համակարգման վարչություն

 

Բուսաբուծության, սերմաբուծության և տնկարանային տնտեսության

կազմակերպման վարչություն

 

Անասնաբուծության տոհմային աշխատանքի կազմակերպման վարչություն

 

Հողաշինարարության, կադաստրի և մոնիտորինգի վարչություն

 

Ջրային տնտեսության և մելիորացիայի վարչություն

 

Պարենի և մարքեթինգի վարչություն

 

Ագրոպարենային ոլորտի սպասարկումների վարչություն

 

Գյուղի սոցիալական հարցերի և շինարարության վարչություն

 

Բարեփոխումների, գյուղացիական տնտեսությունների և միավորումների

վարչություն

 

Գիտության և կրթության վարչություն

 

Որակի, ստանդարտների և լիցենզավորման վարչություն

 

Արտաքին կապերի վարչություն

 

Իրավաբանական վարչություն

 

Հաշվապահական հաշվառման և վիճակագրության վարչություն

 

Հողային պետական տեսչություն

 

Երկրագործության պետական տեսչություն

 

Անասնաբուժության և անասնապահության պետական տեսչություն

 

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն

 

Կադրերի և հատուկ հարցերի բաժին

 

Լրատվության և համակարգչավորման բաժին

 

Գործերի կառավարչություն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.11.1997
N 548
Որոշում