041.0420.120606
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2006 թվականի N 420-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 669-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 2-ի N 575 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 669-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2006 թվականի հունիսի 12-ի
N 420-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԵՐԵՎԱՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ (խորհրդի նախագահ)
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության
և բնական ռեսուրսների վարչության պետ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կ. Դավթյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Բալայան - ՀՀ արդարադատության նախարարության դատական
ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար
Ն. Նազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
Երևան քաղաքի վարչության պետ
Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Դանիելյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ, Երևանի
քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության պետ
Գ. Բեգլարյան - Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավար
(համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի
իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն