106.0042.060506
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 05 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10606135
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 մարտի 2006 թվականի N 42-Ն
i
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 659-Ա որոշմամբ հաստատված ցանկի 11-րդ կետի պահանջին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարելու վերաբերյալ հայտի ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2006 թ. մարտի 14-ի
N 42-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարելու վերաբերյալ արտադրողի կողմից հայտի ներկայացման ընթացակարգը:
2. Հայտը կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատորի) հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտի ձևը հաստատելու մասին» N 2239-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ձևի:
3. Մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարելու վերաբերյալ հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն անմիջական կամ փոստային առաքմամբ, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:
4. Մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարելու վերաբերյալ հայտը ներկայացվում է տվյալ մշակաբույսի ցանքսից առնվազն մեկ ամիս առաջ:
5. Ներկայացված հայտը համարակալվում է և գրանցվում գրանցամատյանում, որը վարում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
6. Գրանցված և համարակալված հայտի տեղեկություններն օգտագործվում են սերմերի հավաստագրման գործընթացում: