114.0046.160506
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 05 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11406153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
4 մայիսի 2006 թվականի N 46-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 229-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգող հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հոկտեմբերի 22-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու մասին» թիվ 229-Ն հրամանում /այսուհետև` հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. հրամանի 1-ին կետի «Կ. Հարությունյան - «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործերի կառավարչության գլխավոր մասնագետ /Հանձնաժողովի անդամ/» բառերը փոխարինել «Ա. Գասպարյան - «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ /Հանձնաժողովի անդամ/» բառերով,
2. հրամանի 1-ին կետի «Ն. Ոսկանյան - «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կադրերի և ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ /Հանձնաժողովի քարտուղար/» բառերը փոխարինել «Ա. Վարդազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ /Հանձնաժողովի քարտուղար/» բառերով,
3. հրամանի 1-ին կետի «Մ. Կարապետյան - «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքագրման և գնահատման վարչության պետի տեղակալ /Հանձնաժողովի անդամ/» բառերը փոխարինել «Ռ. Բադալյան - «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի խորհրդական /Հանձնաժողովի անդամ/» բառերով,
4. հրամանի 1-ին կետի «Կ. Ամյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի մասնավորեցման պայմանագրերի վերահսկման բաժնի գլխավոր մասնագետ /Հանձնաժողովի անդամ/» բառերը փոխարինել «Կ. Ամյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի պետ /Հանձնաժողովի անդամ/» բառերով,
5. հրամանի 5-րդ կետի «մասնավորեցման վարչությանը» և 6-րդ կետի «Մասնավորեցման վարչությանը» բառերը փոխարինել համապատասխանաբար «պետական գույքի կառավարման քաղաքականության վարչությանը» և «Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչությանը» բառերով: