Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒ ...

04.05.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.11.2006  -ից մինչեւ   04.05.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 03.05.2022 թիվ 223-Ն հրաման)

i

102.0079.160506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206151

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 մայիսի 2006 թվականի N 79-Ն

 

i

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1.1 մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի անցնելու համար ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները» (հավելված N 1 կցվում է):

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված N 1

ՀՀ արդարադատության նախարարի

2006 թվականի մայիսի 12-ի

թիվ 79-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ` ծառայություն) պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոնի անցնելու համար մասնագիտական փորձ չունեցող քաղաքացիներին (այսուհետ` թեկնածու) մեկամսյա ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները:

2. ՈՒսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու հետ կապված թեկնածուի ընտրության և կազմակերպչական բնույթի այլ աշխատանքներն իրականացնում է ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժինը:

 

II. ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. ՈՒսումնական դասընթացում կարող է ներգրավվել այն թեկնածուն, ով բավարարում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

4. Ծառայության անցնելու ցանկություն ունեցող զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այն ծառայողները, որոնք բավարարում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, ծառայությունում պաշտոնի են նշանակվում առանց ուսումնական դասընթաց անցնելու:

i

5. Ծառայությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (այսուհետ` ուղեգրող) ուղեգրում է թեկնածուին ուսումնական դասընթաց անցնելու համար:

(5-րդ կետը փոփ. 05.10.06 թիվ 191-Ն հրաման)

6. Կադրերի բաժինը ուսումնական դասընթացից առնվազն մեկ շաբաթ առաջ դրա սկզբնաժամկետի մասին տեղեկացնում է թեկնածուին` տալով ուղեգիր (Ձև 1-ը կցվում է):

7. Թեկնածուի ուսուցումն իրականացվում է տեսագործնական պարապմունքների միջոցով:

8. Ծառայությունում թեկնածուի ուսումնական դասընթացը ղեկավարում է ուղեգրում նշված և ուղեգրողի կողմից նշանակված համապատասխան ծառայողը (այսուհետ` տեսագործնական պարապմունքների ղեկավար):

9. ՈՒսումնական դասընթաց անցնող թեկնածուն ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է ծառայության ոլորտին առնչվող իրավական ակտերը, մասնակցում է ղեկավարի կամ վերջինիս հանձնարարությամբ` ծառայության համապատասխան բաժնի ծառայողի աշխատանքային պարտականություններից բխող գործառույթների իրականացմանը:

10. ՈՒսումնական դասընթացն ավարտվում է ղեկավարի կողմից ուսումնական դասընթաց անցած թեկնածուի ընդհանուր պատրաստվածության մակարդակի, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում նրա կողմից ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատմամբ: Այդ մասին նշվում է համապատասխան եզրակացությունում (Ձև 2-ը կցվում է):

i

11. ՈՒսումնական դասընթացի արդյունքների մասին եզրակացությունը հաստատում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Եզրակացության մեկ օրինակը պահվում է ծառայության կադրերի բաժնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է ուսումնական դասընթաց անցած թեկնածուին:

(11-րդ կետը փոփ. 05.10.06 թիվ 191-Ն հրաման)

12. Թեկնածուի ուսումնական դասընթաց անցնելը կարող է վաղաժամկետ դադարեցվել կադրերի բաժնի պետի որոշմամբ` թեկնածուի դիմումի համաձայն:

Թեկնածուի կողմից անհարգելի պատճառով դասընթացներին չհաճախելու դեպքում, սույն կարգով սահմանված կարգով, միջնորդություն է ներկայացվում ուղեգրողին` թեկնածուի ուսումնական դասընթաց անցնելը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

 

Ձև 1

 

ՈՒՂԵԳԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Տրվում է _______________________________________________________-ին,

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

թեկնածուի __________________________________________________________

(ուսումնական դասընթաց անցնելու)

 

_______________________________________ տեսագործնական պարապմունքներին

(պարապմունքների բովանդակությունը)

 

և _____________________________________________________________-ում

(ԴԱՀԿ ծառայության համապատասխան բաժնի անվանումը)

 

__________________________________________________ մասնակցելու համար:

(տեսագործնական պարապմունքների ժամկետի սկիզբը և ավարտը)

 

__________________________________________

                (պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար

                անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ քաղաքացի ________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը)

_______________________________________________________________________

                              (կրթությունը)

 

Ղեկավարի կարծիքը

________________________________________________________________________

(նշվում է ուսումնական դասընթաց անցած թեկնածուի ընդհանուր

________________________________________________________________________

պատրաստվածության մակարդակը, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում

________________________________________________________________________

նրա կողմից ստացված տեսական գիտելիքները և գործնական հմտությունները).

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

    -------------------         -----------------------------------

    (ղեկավարի պաշտոնը)          (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

------ ------------ 20 թ.

 

ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի պետի եզրակացությունը.

 

________________________________________________________________________

(նշվում է ինքնուրույն աշխատանքի համար ուսումնական դասընթաց անցած

________________________________________________________________________

թեկնածուի պատրաստվածության աստիճանը)

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

    ------------------------------------        --------------

    (Կադրերի բաժնի պետի ստորագրությունը)        անունը, ազգանունը

 

----- ----------- 20 թ.

 

«Հաստատում եմ»

_____________________________________________________________________

(համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)

______ ____________ 20 թ.

 

(2-րդ ձևը փոփ. 05.10.06 թիվ 191-Ն հրաման)

 

 

pin
Արդարադատության նախարարություն
12.05.2006
N 79-Ն
Հրաման