040.0511.141197
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«14» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 1997 թ. թիվ 512
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ», «ՆՈՐՔ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈ», «ԵՐԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ» ԵՎ «ՏԵՐՅԱՆ ՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 99 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության «Հայաստանի ազգային հեռուստատեսություն», «Նորք հեռուստատեսություն», «Հայաստանի ազգային ռադիո», «Երևան ստուդիա» և «Տերյան ստուդիա» պետական ձեռնարկությունները վերակազմավորել պետական բաժնետիրական ընկերությունների:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները «Երևան ստուդիա» և «Տերյան ստուդիա» պետական բաժնետիրական ընկերությունների մասով վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի ազգային հեռուստատեսություն», «Նորք հեռուստատեսություն» և «Հայաստանի ազգային ռադիո» պետական բաժնետիրական ընկերությունների հիմնադիր փաստաթղթերը` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 14-ից: