041.0517.071197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 1997 թ. թիվ 517
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 06.04.99 թիվ 202 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 22-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 303 որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 22-ի թիվ 303 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 441 որոշումը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի
ԹԻՎ 517 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
i
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(կազմն ուժը կորցրել է 06.04.99 թիվ 202 որոշում)
Գ. Բեգլարյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին
տեղակալ
Լ. Գալստյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի
տեղակալ
Ի. Գրիգորյան - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Ժ. Խառատյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Հ. Հունանյան - ՀՀ ներքին գործերի և ազգային
անվտանգության նախարարի տեղակալ
Ա. Մանուկյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Պ. Մակեյան - Շիրակի մարզպետի տեղակալ
Ս. Այվազյան - Լոռու մարզպետի տեղակալ
Ջ. Բաղդասարյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության
հաշմանդամների հիմնահարցերի վարչության
պետ
Ս. Ղարախանյան - ՀԱՄԿ-ի ավագ մասնագետ
Ե. Պետրոսյան - «Մոլորակ» բարեգործական միության խորհրդի
անդամ