125.0006.040506
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 05 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12506129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ՀՐԱՄԱՆ
27 մարտի 2006 թվականի N 6-Ն
i
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության մասին» N 1953-Ն որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային պլանավորման գոտիները, համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ պետատոմհսկողության պետի
2006 թ. մարտի 27-ի
N 6-Ն հրամանի
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ
1. Նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի`
Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի տեղադրման հարթակի շրջագիծ.
Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 5 կմ շառավղով շրջագիծ:
2. Շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտի`
Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 5 կմ շառավղով շրջագիծ.
Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 10 կմ շառավղով շրջագիծ:
3. Երկարաժամկետ պաշտպանական գործողությունների պլանավորման գոտի`
Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 10 կմ շառավղով շրջագիծ.
Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 100 կմ շառավղով շրջագիծ: