031.0088.270406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՆԿ-6-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության մասին» ՆԿ-6-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) կարգադրության հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«5. Գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչի (այսուհետ` գլխավոր ռազմական տեսուչ) ներկայացմամբ, անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ, տարեկան աշխատանքային ծրագիրը` գլխավոր ռազմական տեսչի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:».
i
բ) կարգադրության հավելվածի 6-րդ կետում «պահանջով» բառը փոխարինել «առաջարկով» բառով.
i
գ) կարգադրության հավելվածի 14-րդ կետում «ծառայողները» բառը փոխարինել «անձնակազմը» բառով.
i
դ) կարգադրության հավելվածի 18-րդ կետի «ժգ» ենթակետում «գիտությամբ» բառից առաջ լրացնել «և պետական լիազոր մարմնի ղեկավարի» բառերը.
ե) կարգադրության հավելվածի 18-րդ կետի «ժը» ենթակետից հանել «առաջարկություններ է ներկայացնում գլխավոր ռազմական տեսչության հաստիքացուցակում և կառուցվածքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» բառերը.
i
զ) կարգադրության հավելվածի 20-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ`
«Գլխավոր ռազմական տեսչության պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գործառնական դասակարգման «ռազմական կարիքների բավարարում» ծրագրով սահմանված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված նախահաշվի համաձայն:»:
27 ապրիլի 2006 թվականի
ՆԿ-88-Ն