041.0501.271097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 1997 թ. թիվ 501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Հ. Հակոբյանին` այդ պարտականությունից ազատելով Ռ. Բագոյանին:
(1-ին կետն ուժը կորցրել է 14.05.98 թիվ 249 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքից հանել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խումբը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:
(2-րդ կետն ուժը կորցրել է 14.05.98 թիվ 249 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության սպասարկումը:
(3-րդ կետն ուժը կորցրել է 14.05.98 թիվ 249 որոշում)
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» թիվ 164 որոշման 2-րդ կետի առաջին պարբերությունը և 4-ից 7-րդ կետերը: