111.0024.240206
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 02 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11106052
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 փետրվարի 2006 թվականի N 24-Ն
i
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման 6-րդ կետի պահանջի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը`
սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` սահմանված կարգով գրանցելու որպես գերատեսչական նորմատիվային ակտ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:
Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2006 թ. փետրվարի 14-ի
N 24-Ն հրամանի
ԿԱՐԳ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեությունն է` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննության իրականացումը:
Կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան`
ա/ իրականացնում է մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննություն և դրա արդյունքների հիման վրա տալիս փորձագիտական եզրակացություն,
բ/ կազմակերպում է մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացներ,
գ/ պատրաստում ու հրատարակում է մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննությանը վերաբերող գրքեր, ձեռնարկներ, տեղեկագրեր, ժողովածուներ և այլ գրականություն,
դ/ տրամադրում է Հայաստանի Հանրապետության մաքսային և այլ իրավապահ մարմինների կողմից առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների մասին տեղեկատվություն:
Կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են`
ա/ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ/ հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթից,
գ/ բարեգործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվություններից,
դ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:
1. Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի կենտրոնի կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
2. Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`
ա/ աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ/ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները /հաստատագրված վճար/.
գ/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.
դ/ էլեկտրաէներգիայի վառելիքի և ջեռուցման ծախսերը.
ե/ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.
զ/ գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.
է/ տրանսպորտային ծառայությունների վճարներ /սեփական տրանսպորտի պահպանում/.
ը/ կապի ծառայությունների վճարներ /աբոնենտային վարձ/.
թ/ շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.
ժ/ արտագերատեսչական պահպանության ծախսերը.
ժա/ ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.
ժբ/ այլ կոմունալ ծախսերը /աղբ, դեռատիզացիա/:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև` ՀՀ օրենսդրությանը համապատասխանող` հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:
Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, պահակային ծառայության, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
3. Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կենտրոնի գործունեության պայմանների էական փոփոխությունների` այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:
4. Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:
5. Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է կատարված փորձաքննությունների քանակը: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = (Փքնշգ * Փք) - Ե, որտեղ`
Ս -ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
Փքնշգ-ն մեկ միավոր փորձաքննության նվազագույն շահավետ գինն է,
Փք-ն փորձաքննությունների քանակն է,
Ե-ն կենտրոնի վճարովի ծառայություններից առաջացած եկամուտն է:
Մեկ միավոր փորձաքննության նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
_
Փքնշգ = > Ծ/Փք,
-
_
որտեղ > Ծ-ն երկրորդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:
-