Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱ ...

01.10.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.10.1997  -ից մինչեւ   01.10.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 09.09.98 թիվ 543 որոշում)

i

041.0487.171097

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 1997 թ. թիվ 487

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն ստեղծելու մասին» թիվ 133 որոշմանը համապատասխան`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 332 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի

ԹԻՎ 487 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է տեղեկատվության և գրահրատարակչության բնագավառի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Վարչությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

3. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) տեղեկատվական արդիական միջավայրերի ու հոսքերի, հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի, գրահրատարակչության ոլորտներում միասնական պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ապահովումը.

գ) տեղեկատվության ոլորտում պետական և ոչ պետական մարմինների հետ համագործակցված աշխատանքի կազմակերպումը, համապատասխան օրենսդրական և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

դ) օտարերկրյա պետական ու ոչ պետական տեղեկատվական մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումն ու իրականացումը.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական կյանքի վերաբերյալ տեղեկատվության արտահանման կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը նպաստելը.

զ) վարչության համակարգի բարեփոխումների ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումը և դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

է) պետական պատվերների տեղաբաշխման և դրանց ժամանակին ու անթերի կատարումն ապահովող աշխատանքների կազմակերպումը.

ը) վարչության համակարգի սեփականաշնորհված ձեռնարկությունների պետական բաժնեմասի տնօրինման և կառավարման իրականացումը.

թ) տպագիր արտադրանքի բարձր որակի և արդյունավետ վաճառքի կազմակերպումն ապահովելը.

ժ) պահանջարկ ունեցող գրականության հրատարակության, ձեռքբերման, տարածման և գրադարանների լրակազմման միջոցառումների իրականացումը.

ժա) գրահրատարակչական ոլորտի ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից), հիմնարկների ու կազմակերպությունների արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը.

ժբ) Հայաստանի Հանրապետությունում հրատարակված գրքերի տարածումը և օտարերկրյա պետություններում հայկական գրքարվեստի քարոզչությունը, գրահրատարակչական միջազգային համագործակցությանը նպաստելը.

ժգ) հեռուստառադիո հաղորդաշարերի որակի բարձրացման ապահովումը, հեռարձակումների որակի վերահսկողությունը.

ժդ) իր ոլորտին առնչվող ուսումնական և հետազոտական ծրագրերի մշակման ու իրականացման ապահովումը.

ժե) Հայաստանի Հանրապետությունում միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման և միջազգային տեղեկատվական համակարգերում դրա ներգրավման ապահովումը.

ժզ) վարչության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման նախադրյալների ստեղծումը, ինչպես նաև աշխատողների իրավական և սոցիալական շահերի պաշտպանության ապահովումը.

ժէ) վարչության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հետագա զարգացման և ներդրումների աջակցման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը.

ժը) թողարկվող արտադրանքի պահանջարկի վերաբերյալ շուկայաբանական (մարքեթինգ) հետազոտությունների կազմակերպումը.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Վարչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը:

7. Վարչությունը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

8. Վարչությունը մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

9. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իր ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները, ապահովում պետական սեփականության պահպանությունը:

10. Վարչությունը`

ա) ընդհանրացնում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման փորձը, դրա հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

բ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

գ) իր իրավասության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ընդունած հրամաններն ու հրահանգները:

11. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

12. Վարչությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:

13. Վարչությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

14. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

15. Վարչությունն իրականացնում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողություն:

16. Վարչությունը սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) քննարկում:

17. Վարչության աշխատանքների կազմակերպումն իրականացվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության սահմանումով:

18. Վարչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի հետ:

19. Վարչության պետը`

ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար, կազմակերպում ու ղեկավարում է վարչության գործունեությունը.

բ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է իր ոլորտի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար և ստուգում դրանց կատարումը.

գ) անհրաժեշտության դեպքում նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ.

դ) սահմանում է պետի տեղակալների, բաժինների պետերի և վարչության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.

ե) կատարում է պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը, կանոնադրությունը, կոլեգիայի անդամների թիվը և անհատական կազմը.

է) հաստատում է վարչության բաժինների, վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև դուստր ձեռնարկությունների կանոնադրությունները.

ը) կազմակերպում և վարում է կոլեգիայի նիստերը.

թ) սահմանված կարգով աշխատանքային պայմանագրեր է կնքում վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:

20. Պետի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

21. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են պետը (նախագահ), պետի տեղակալները` ի պաշտոնե, և վարչության այլ աշխատողներ:

22. Վարչության կոլեգիան իր պարբերաբար (ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ) անցկացվող նիստերում քննարկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում վարչության բաժինների և կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով:

Պետի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները նույնպես կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

23. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների, մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

24. Վարչության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի

ԹԻՎ 487 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Լրատվական - վերլուծական բաժին

 

Ռազմավարական ծրագրերի բաժին

 

Հեռուստատեսության և ռադիոյի զարգացման ծրագրերի բաժին

 

Գրահրատարակչության զարգացման ծրագրերի բաժին

 

Ցանցային տեղեկատվության բաժին

 

ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին

 

իրավաբանական բաժին
Վարչության պետի աշխատակազմ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.10.1997
N 487
Որոշում