114.0197.080106
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 01 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11406002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
21 դեկտեմբերի 2005 թվականի N 197-Ն
i
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի թիվ 209 որոշման 2-րդ կետով սահմանված պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հիմք ընդունելով սև և գունավոր մետաղների ջարդոնների համար տեղական շուկաներում ձևավորված գների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև մասնավորեցման ենթակա պետական գույքի մետաղի ջարդոնի համար նախորդ տարիներին սահմանված նվազագույն գները` մասնավորեցման ենթակա պետական գույքի մետաղների ջարդոնի 2006 թվականի համար նվազագույն գին սահմանել`
ա/ 1 տոննա սև մետաղի համար` 81 170 դրամ,
բ/ 1 տոննա գունավոր մետաղի համար` 1 470 833 դրամ: